Քանյե Ուեսթը դարձյալ գրանցվել է որպես ԱՄՆ նախագահի թեկնածու
ԲլոգոսֆերաՌեփեր Քանյե Ուեսթը գրանցվել է Օկլահոմայի պետական ընտրական հանձնաժողովում՝ որպես ԱՄՆ նախագահի ընտրություններում անկախ թեկնածու, հայտնում է հանձնաժողովը Թվիթերում: Ուեսթը հուլիսի սկզբին հայտարարել էր նախագահի ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին: Նա հայտնել էր, որ կլինի անկախ թեկնածու, քանի որ ներկայիս պետության ղեկավար Դոնալդ Թրամփն արդեն առաջադրվում է հանրապետականների կողմից: Այնուամենայնիվ, օրեր առաջ Նյու Յորքի Intelligencer ամսագիրը հաղորդել էր, որ երաժիշտը հրաժարվել է այդ գաղափարից: Եվ հիմա դարձյալ Քանյեն ընտրություններին մասնակցելու հայտ է լրացրել։ Ավանդույթի համաձայն, ընտրվելու իրական շանսեր ունեն միայն առաջատար երկու կուսակցությունների՝ Հանրապետականների և Դեմոկրատների թեկնածուները: Այս տարի նրանք են Դոնալդ Թրամփը և Ջո Բայդենը: