Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of Korea We have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence Petel European Council's Political and Security Committee Members to visit Armenia Armenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversaries Yerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party ‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interests Consistent support to 16 Armenian Educational Institutions Operating in Lebanon Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with Armenia Argentina’s Milei bans gender-inclusive language in official documents RA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary Union 

Եթե ունենայինք կանխակալ վերաբերմունք, մեկ օր շուտ կչեղարկեինք Դիանա Գալոյանի գիտական աստիճանը. ԲՈԿ նախագահ

Society

Օրերս կայացավ հասարակության կողմից լայն քննարկման արժանացած ՀՊՏՀ-ի ռեկտորի բաց մրցույթը, որի ավարտից հետո ձայների մեծամասնությամբ ռեկտոր ընտրվեց Դիանա Գալոյանը: Բաց մրցույթից հետո Դիանա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում կասկածի տակ էր առնում ԲՈԿ-ի որոշումը՝  տնտեսագիտության դոկտորի՝ իր գիտական աստիճան շնորհելը անվավեր ճանաչելու մասով:

«Եթե ունենայինք կանխակալ վերաբերմունք, ապա մեկ օր շուտ կկայացնեինք գիտական աստիճան շնորհելու որոշումը չեղյալ համարելը, ու ինքը չէր կարողանա մասնակցել մրցույթին, նաև ասեմ, որ իր ներկայացրած վարչական բողոքը չէր կարող կասեցնել մեր նախաձեռնած վարչական վարույթը, քանի որ կասեցնելու համար պետք է լիներ վերադասի գրավոր հանձնարարություն՝ վարույթը կասեցնելու մասին, իսկ այդպիսի հրահանգ, պարոն Արայիկ Հարությունյանից, չենք ստացել»,- պարզաբանեց Սմբատ Գոգյանը:
 
ԲՈԿ-ը նաև հայտարարություն է տարածել Դիանա Գալոյանի՝ գիտական աստիճանն անվավեր ճանաչելու որոշման վերաբերյալ, որում ասվում է. «ԶԼՄ-ներում հայտնվել են որոշ կարծիքներ, որոնք վերաբերում են ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 17.07.2020թ.-ի թիվ 107 Ա հրամանին: Այդ հրամանով Դիանա Գալոյանին Ը.00.06 - միջազգային տնտեսագիտություն մասնագիտությամբ տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասով անվավեր էր ճանաչվել ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 17.02.2015թ թիվ 5Ա-վ2 հրամանը: 
 
Չմեկնաբանելով Հրամանի բովանդակությունը` ցանկանում ենք ներկայացնել որոշ դիտարկումներ ՀՀ ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Վարույթի վերաբերյալ միայն կնշենք, որ Դիանա Գալոյանի` ԲՈԿ-ին հասցեագրված 15.07.2020թ.-ի գրությունից պարզ է դարձել, որ վերջինս իրազեկված է եղել վարչական վարույթի և լսումների վերաբերյալ, միաժամանակ չի ներկայացրել լսումները հետաձգելու մասին միջնորդություն կամ լսումներին իր մասնակցությունը բացառող այլ հանգամանք: 
 
ԲՈԿ-ի կարգավիճակի վերաբերյալ: ԲՈԿ-ը վարչական մարմին է և իրավունք ունի վերանայելու իր վարչական ակտերը: Այդ հարցը պարզելու համար ՀՀ ԿԳՄՍՆ-ն դիմել էր ՀՀ արդարադատության նախարարություն, որը հայտնել էր, որ ԲՈԿ-ը վարչական մարմին է, իսկ նրա ընդունած որոշումը վարչական ակտ է, և դրա վրա տարածվում են «Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի վարչական ակտի վերանայման մասին կանոնները: Այդ պարզաբանումների հիման վրա ԿԳՄՍՆ-ն 19.02.2020 թ. կարգադրել է ԲՈԿ-ին ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ ըստ անհրաժեշտության:
 
Ընդունված վարչական ակտը վերանայելու ԲՈԿ-ի լիազորությունների վերաբերյալ: Ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին պարբերության` «Սույն օրենքով սահմանված կարգով չբողոքարկված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել 6 ամսվա ընթացքում այն օրվանից, երբ իրավասու վարչական մարմինն իմացել է այն փաստերի մասին, որոնք վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմք կարող էին դառնալ»: Այսինքն՝ վարչական մարմինը կարող է վերանայել իր իսկ ընդունած վարչական ակտն անկախ վերադաս վարչական մարմնի կարգադրության և անկախ բողոքի առկայությունից, եթե հայտնաբերում է անվավերության հիմք հանդիսացող փաստեր: Տվյալ դեպքում ԲՈԿ-ն իմացել է այդ փաստերի մասին համապատասխան հանձնաժողովի եզրակացությունից, որը ներկայացվել է ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարություն 05.02.2020թ.-ին:
 

Վերադաս վարչական մարմնի կողմից վարչական ակտի վերանայումն այլ կարգավորում է, որը նախատեսված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածով:

3.       ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու և նախագահի լիազորությունների վերաբերյալ: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ը կոլեգիալ մարմին է, և ԲՈԿ-ի նախագահը չի կարող վարչական ակտ կայացնել: Նախ ԲՈԿ-ի՝ կոլեգիալ մարմին լինելու փաստը հաստատող որևէ կարգավորում չկա: Բացի դրանից, ԲՈԿ-ի կանոնադրության 17-րդ կետի 2-րդ ենթակետը հստակ սահմանում է` «Նախագահը առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից»:

 4.       ՀՀ ԲՈԿ-ի և ՀՀ ԿԳՆ ԲՈՀ-ի վերաբերյալ: Ըստ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 9-րդ հոդվածի 3-րդ մասի 24-րդ կետի՝ «Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից այդ պահի դրությամբ գործող հետևալ մարմինները գործում են սույն օրենքով նախատեսված ենթակայության շրջանակներում՝ որպես պետական կառավարման համակարգի մարմիններ՝ կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը գործում է որպես Բարձրագույն որակավորման կոմիտե»:

 5.       Վարույթ հարուցելու որոշումը բողոքարկելու իրավական հետևանքները: ԶԼՄ-ներում հնչել են կարծիքներ, որ ԲՈԿ-ի կողմից վարչական վարույթ հարուցելու վերաբերյալ որոշումը բողոքարկելու դեպքում վարչական վարույթը պետք է կասեցվի: Վարչական վարույթը կասեցնելու բոլոր հիմքերը տրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածում, որտեղ այդպիսի կարգավորում նախատեսված չէ:

 Բացի դրանից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը նշում է` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»: Խոսքը միայն վարչական ակտի բողոքարկման դեպքում դրա միայն կատարման կասեցման մասին է:

 Վարչական վարույթ հարուցելու մասին որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, ուստի օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումն այս դեպքում կիրառելի չէ (տե՛ս թիվ ՎԴ/3540/05/14 վարչական գործով ՀՀ Վճռաբեկ դատարանի 25.05.2016թ.-ի որոշումը):

 6.       ԲՈԿ-ի վարչական ակտի բողոքարկման հետևանքների վերաբերյալ: Ցանկացած սուբյեկտ կարող է բողոքարկել իրեն առնչվող միջամտող վարչական ակտը: ԲՈԿ-ի վարչական ակտը նույնպես կարող է բողոքարկվել: Բողոքարկման հետևանքները, ինչպես նշվեց, նախատեսված են Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասում` «Վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը»:

 Այսինքն՝ վարչական բողոք բերելը կասեցնում է ոչ թե վարչական ակտի գործողությունը, այլ կատարումը: Մասնավորապես, եթե որևէ վարչական ակտով հասցեատերը ծանրաբեռնվել է պարտավորությամբ, կամ իրեն շնորհվել է իրավունք, բողոքարկման դեպքում որևէ մեկը չի կարող հասցեատիրոջը պարտադրել պարտավորության կատարում, միաժամանակ հասցեատերը չի կարող պարտադրել իրավունքի իրացում:

 Սակայն բողոքարկումը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: ԲՈԿ-ի՝ գիտական աստիճան շնորհելու կամ  գիտական աստիճան շնորհելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու դեպքում, անկախ բողոքարկումից, դրա գործողությունը սկսում է ուժի մեջ մտնելու պահից, և հասցեատերը համարվում է գիտական աստիճան ունեցող կամ չունեցող հենց այդ պահից:

 Նշենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած բուհի ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը, որին մասնակցում էին երկու թեկնածուներ՝ բուհի նախկին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը եւ Տիգրան Մարտիրոսյանը: Խորհրդի 32 անդամներից գրանցվել էր 27-ը, քվեարկել էր 26-ը: Դիանա Գալոյանին «կողմ» քվեարկեց 22 հոգի, բոլորին դեմ՝ 3, անվավեր քվեաթերթիկ չկար:

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը ռեկտոր կընտրվի, երբ ընտրությունների արդյունքը և վերջնական որոշումը  հաստատվի կառավարության կողմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Gevorg Papoyan presented Crossroads of Peace initiative to Deputy Foreign Minister of KoreaUS provides Maryland $60 million to start rebuilding collapsed Baltimore bridgeApple will present new iPad Pro and iPad Air tablets in early May: What changes will they have?Selling Sunset TV series’ star chooses strange, revealing outfit for playing golfOil Prices UpWe have a duty to help Armenia in the fight against the aggressor - Anne-Laurence PetelEuropean Council's Political and Security Committee Members to visit ArmeniaAbu Dhabi plans to create paradise for gamers: World's first eSports islandNature Neurology: Chemicals in baby wipes can damage brain structures, study showsArmenia government makes allocations to hold events for Parajanov, Aznavour 100th birth anniversariesArmenia to provide $300,000 to Japan for earthquake reliefArmenia MP: Euronest called on EU to increase humanitarian, financial aid for forcibly displaced Karabakh childrenQatar Airways has introduced first virtual flight attendant operating in AIYerevan ex-mayor Hayk Marutyan is founding political party‘Europeans for Artsakh’ discusses upcoming actions toward protecting Karabakh’s interestsKim Kardashian is sued over furnitureForeign firms' losses from exiting Russia top $107 billion: ReutersConsistent support to 16 Armenian Educational Institutions Operating in LebanonPutin says Russia will not attack NATO countries, but F-16s will be legitimate targets “wherever they might be located”Pashinyan: Some circles forcibly displaced from Karabakh are taking steps that create threat to Armenia’s securityState Department disagrees with Azerbaijan comments on upcoming US-EU-Armenia meetingNo official versions of Crocus City Hall terror attack voiced yet, PeskovNewspaper: Generals are gone, Armenia PM has decided to hand over some Tavush Province settlements to AzerbaijanDeath toll from Crocus City Hall attack reaches 143Secretary Blinken and USAID Administrator Power will join a U.S.-EU trilateral meeting with ArmeniaVolvo launches its last diesel carRevisit the Tom Hanks Oscars acceptance speech that Spielberg called ‘incredible’CONCACAF Nations League final between US men’s team and Mexico stopped twice by ‘discriminatory chanting’Argentina’s Milei bans gender-inclusive language in official documentsLukashenko undermines Putin’s Ukraine claim on Moscow concert hall attackSteven Spielberg: ‘The echoes of history are unmistakable in our current climate’Russia MFA spox: We do not use the term ‘Zangezur corridor’Armenia does not join CSTO statement condemning terrorist attack in Moscow RegionWhich Samsung smartphones will receive AI functions tomorrow?Deputy Speaker Hakob Arshakyan discusses Yerevan-New Delhi direct flights with Indian counterpartCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsRA NA delegation meets with UAE delegation within the framework of 148th Assembly of Inter-Parliamentary UnionUS and South Korea want to block oil supplies to North KoreaCharity dinner: “Successful Businesswomen Support Novice Women Entrepreneurs”Parliament speaker: No part of Armenia territory is subject to negotiationFrance-Armenia friendship group of National Assembly of France visited Armenian Genocide MemorialAraratBank places its 27th issue of dollar bondsUcom launches network modernization efforts in a few regions of ArmeniaEU and US will share responsibility for any destabilizing action: HajizadaNumber of those injured in Moscow attack rises to 360US State Department warned Israel of international isolation if it launches a large-scale operation in RafahStart of dialogue on visa liberalization between Armenia and EU will be important step for deepening relations: Friends of Armenia Network reportWashington's goal is to help Armenia and Azerbaijan achieve lasting peace. MillerPalestinian death toll from Israeli attacks in Gaza climbs to 32,414: ministryEU mission presented situation in Gegharkunik to French delegation
Most Popular