Լաց, հայհոյանք, Աստվածաշնչի ընթերցում․ ինչպես է անցել Քանյե Ուեսթի առաջին հանդիպումը ընտրողների հետ (տեսանյութ)
ՏեսանյութերՌեփեր Քանյե Ուեսթը իր կողմնակիցների հետ, որպես ԱՄՆ նախագահի թեկնածու առաջին հանդիպման ժամանակ կատակել է կորոնավիրուսի մասին, լացել, հայհոյել և մեջբերել Աստվածաշունչը։ Ուեսթը կրում էր զրահաբաճկոն, կիսասափրած գլխի հետևի մասում գրված էր 2020։ Նա դիմակ չէր կրում, խոսում էր ցածր հարթակից, որտեղից միայն նրա գլուխն ու ուսերն էին տեսանելի, և չէր պահպանում ցանկալի սոցիալական հեռավորությունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Հարավային Կարոլինայում, որին մասնակցել է մոտ 200 մարդ: