«Վիլյառեալը» որոշել էր Էմերիին գլխավոր մարզիչ նշանակել դեռևս համաճարակից առաջ․ As
ՍպորտԻսպանական «Վիլյառեալի» ղեկավարությունը դեռևս համաճարակից մի քանի ամիս առաջ էր որոշում կայացրել մրցաշրջանի ավարտից հետո ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ նշանակել Ունայի Էմերիին, հայտնում է As֊ը։ Ստորագրվել է նախնական պայմանագիր, որը նախատեսում է պայմանները չկատարելու դեպքում տուգանքի վճարում 1,5 միլիոն եվրոյի չափով: Ակումբը որոշել է հավատարիմ մնալ նախկինում ընդունված որոշմանը և հավանություն տալ Էմերիի թեկնածությանը: 2019 թվականից ի վեր «Վիլյառեալը» գլխավորում էր Խավիեր Կալլյան։ Էմերիի վերջին պաշտոնավարումը Լոնդոնի «Արսենալում» էր, որտեղից նա հեռացավ 2019 թվականին: