Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян 20 шагов властей против Ай Дата В Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армян Католикос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единства Между двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян? Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре Синаняна Цена на газ может вырасти. Последствия односторонних уступок Пашиняна Какое отношение к Фонду Сороса имеют «пионеры» компании против ААЦ 40 провалов за 6-летнее правление Пашиняна 

Ճգնաժամի պայմաններում խոշոր հարկատուները 18,3 մլրդ ՀՀ դրամ ավելի քիչ հարկ են վճարել պետբյուջե

Экономика

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում վճարված հարկերի մասին տվյալները։ Մասնավորապես՝ 2020 թվականի 1-ին կիսամյակում հավաքագրվել է շուրջ 492,7 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է 18,3 մլրդ ՀՀ դրամով կամ 3,6 տոկոսով։ Հատկանշանակ է, որ շաբաթներ առաջ ՊԵԿ-ը հայտարարեց, որ 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ընդհանուր հարկային եկամուտների նվազումը կազմել է 17.6 մլրդ ՀՀ դրամ կամ 2.3 տոկոս: Պարզ համադրման արդյունքում ստացվում է, որ այս տարվա հարկային թերհավաքագրումների հիմնական «մեղավորները»՝ խոշոր հարկ վճարողներն են։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:

«Ստեղված իրավիճակը ճիշտ գնահատելու և լուծումներն առաջարկելու համար պետք է դիտարկել հարկային մուտքերը ըստ հարկատեսակների։

Եվ այսպես․ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում մաքսային մարմնի կողմից հավաքագրումները նվազել են 17 մլրդ ՀՀ դրամով կամ 17,5 տոկոսով, որի հիմնական պատճառը ներկրման ծավալների 12,8 տոկոսով կրճատումն է․զգալի կրճատվել են ավտոմեքենաների ներկրումը և սառեցվել են բազմաթիվ ներդրումային նախագծեր։

Կանխատեսելի էր շահութահարկից մուտքերի 22 մլրդ ՀՀ դրամով կամ 20,1 տոկոսով կրճատումը, ինչը հիմնականում պայմանավորված է հարկային օրենսդրության փոփոխությամբ, մասնավորապես՝ կազմակերպությունների շահութահարկի կանխավճարի մեծությունը նվազեցվեց, ինչպես նաև կազմակերպությունները ազատվեցին 3-րդ եռամսյակի համար նախատեսված շահութահարկի կանխավճարից, բացի այդ, այս տարվա ընթացքում ձեռք բերված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները արագացվեցին։ Շահութահարկից մուտքերի կրճատումը շարունակվելու է ոչ միայն այս տարվա, այլև հաջորդ տարվա ընթացքում, քանի որ մեր նեոլիբերալ իշխանությունները հարկումը եկամտից տեղափոխեցին սպառում, այսինքն՝ բարձրացնելով անուղղակի հարկերը՝ ակցիզային հարկը, ԱԱՀ-ն՝ ունևորներին, օլիգարխներին զիջված հարկային բեռը տեղափոխեցին ողջ հասարակության վրա, ինչի արդյունքում՝ շարքային քաղաքացիները ստիպված են ավելի թանկ վճարել ծխախոտի, ալկոհոլային խմիչքների, դիզելային վառելիքի, բենզինի և այլ ապրանքների համար։ 

2020 թվականի հունվարի 1-ից եկամտային հարկի դրույքաչափերը համահարթեցվեցին․անկախ աշխատավարձի մեծությունից բոլորը վճարելու են միևնույն՝ 23 տոկոս եկամտային հարկը, ինչը, անշուշտ, անարդար է և անարդյունավետ։ Համահարթեցման հեղինակները պնդում էին, որ սա խթան կհանդիսանա իրական աշխատավարձերի գրանցման համար, ինչի արդյունքում պետական բյուջեն մեծ կորուստներ չի կրի։ 2020 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում եկամտային հարկիցմուտքերը նվազելեն 4,3 մլրդ ՀՀ դրամով կամ 4,1 տոկոսով․ սա այն դեպքում, երբ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերը ավելացել են շուրջ 50 հազարով, իսկ միջին ամսաման անվանական աշխատավարձը, այս ճգնաժամի պայմաններում, համաշխարհային օրինաչափություններից դուրս, աճել է 7,9 տոկոսով։

ԱԱՀ-ի շուրջ 1,2 մլրդ ՀՀ դրամի կամ 0,6 տոկոսի կրճատումը գլխավորապես պայմանավորված է սպառման ծավալների կրճատմամբ, մասնավորապես՝ այս տարվա հունվար-մայիս ամիսներին առևտրի ոլորտը նվազել է 10,2 տոկոսով, ինչը աննախադեպ վատ ցուցանիշ է վերջին տասնամյակների համեմատ։ Չնայած ֆինանսատնտեսական ճգնաճամի բացասական ազդեցությանը՝ ԱԱՀ-ի հավաքագրումների ներկայիս մակարդակը բացատրվում է նաև ստվերի դեմ պայքարով և հարկային համակարգում կոռուպցիայի նվազմամբ։

Ակցիզային հարկից մուտքերը ավելացել են 3,3 մլրդ ՀՀ դրամով կամ 7,4 տոկոսով։ 2020 թվականի հունվարի 1-ից 10 տոկոսով բարձրացան ծխախոտի և ալկոհոլային խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչպես նաև վերջին տարիներին ունենք մեծ քանակության օրինական և ապօրինի ծխախոտի վերարտահանում։

Այլ հարկերի և վճարներից մուտքերի 1 մլրդ ՀՀ դրամով կամ 1,6 տոկոսով աճը կարելի է բացատրել տնտեսության մեջ ստվերի կրճատման դրական միտումներով։

Ամփոփելով վերոգրյալը, փաստեմ, որստվերի կրճատման և կոռուպցիայի դեմ պայքարի շնորհիվ մասամբ հաջողվում է ապահովել հարկային եկամուտները, որոնց հավաքագրումը էականորեն դժվարանալու է հաջորդ ամիսների ընթացքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամը և սխալ հարկային քաղաքականությունը։ Այս ճգնաժամի ազդեցությունը երկար ժամանակ զգացնել է տալու, և օր առաջ հարկավոր է վերանայել համահարթ և ծայրահեղ նեոլիբերալ տնտեսական քաղաքականությունը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու ավելացնել պետական պարտքը կամ կրճատել (հետաձգել) բազմաթիվ սոցիալական ծրագրեր։ Այո, շատ ունեցողը պետք է ավելի շատ վճարի»,- գրում է տնտեսագետը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Армении угрожает внутренняя блокада. Oпасности сдачи «анклавов» Большая политика и маленькая Арпи Пашинян20 шагов властей против Ай ДатаВ посольстве Армении в Китае состоялось мероприятие памяти жертв Геноцида армянУшел из жизни доктор исторических наук, профессор Николай ОваннисянСерж Саргсян о нынешней делимитации границы с Азербайджаном: Процесс не приведет Армению к мируВ Москве в Кафедральном соборе Святого Преображения отслужена литургия в память жертв Геноцида армянВ Первопрестольном Святом Эчмиадзине отслужена литургия поминовения Святых мучеников Геноцида армянУченые выяснили, какие существа на Земле первыми научились светитьсяМарукян: Получается, что не нужно требовать у Баку покинуть оккупированные территории Армении?Генерал: Сколько можно отдавать земли по частям?Microsoft передумала блокировать свои программы в РоссииАрмянский народ вновь борется против ненависти: председатель Палаты представителей УругваяОплакивая трагедию, мы ценим стойкость армянского народа: Послание Джо БайденаПоддержка незаконно содержащимся в бакинской тюрьме армянским заключённым. Марш в ЦицернакабердПосол Литвы почтил память жертв Геноцида армянПолковник: Демаркация не укрепит наши границыУмерла скандальная блогерша Лена МироАзербайджан не остановится, потому что есть атмосфера безнаказанности: Жан- Люк МеланшонАбхазия чтит память жертв Геноцида армянАрмянский народ пережил первый геноцид XX века и первую этническую чистку XXI века: выступление Натали Луазо в ЕПВ Норатусе за сутки погибли двое мужчин – вследствие взрыва и огнестрельного раненияВ Цицернакаберде супругу премьер-министра Армении встретили криками «Никол - предатель», «Никол – убийца»Часть подвергнутых приводу у села Баграташен граждан отпущены на свободуСпикер парламента: Мы чтим память 1,5 миллиона невинных жертв Геноцида армянОмбудсмен: В Армении слишком много применяется арест в качестве меры пресеченияДрузья и коллеги Рубена Варданяна инициировали маршГеноцид армян - самое ужасное преступление в истории человечества: Фабио Массимо КастальдоГарегин II обратился к властям Армении: Не путайте смелость с трусостьюПрезидент Армении: Борьба с безнаказанностью имеет важное значение для восстановления исторической справедливостиПосольство России в Армении опубликовало запись на армянском языке в день памяти жертв Геноцида армянПосол Бельгии в Армении в Мемориальном комплексе Цицернакаберда почтил память жертв Геноцида армян в Османской империиСегодня мы чтим память жертв Геноцида армян: Марина КальюрандФранцузы и армяне навсегда связаны: МакронГенсек ОДКБ заявил о попытках Запада распространять деструктивный контент в других странахКатоликос Всех Армян обратился к народу с призывом солидарности и единстваЭрдоган в связи с 24 апреля сделал очередное заявление, отрицающее исторические реалии 1915 годаС утра поток людей к мемориалу «Цицернакаберд» в Ереване не прекращаетсяВ 21 веке, мы стали свидетелями очередной политики этнических чисток и ее последствий: МИДГеноцид армян – это не просто трагедия прошлого, это продолжающаяся действительность: депутат ЕвропарламентаПремьер-министр Никол Пашинян почтил память жертв Геноцида армян в ЦицернакабердеПослание премьер-министра Никола Пашиняна по случаю 109-й годовщины Геноцида армянГенсек: решение Армении покинуть ОДКБ или остаться в ней будет суверенным выбором страны109 лет спустя: День памяти жертв Геноцида армянПремьер-министр Армении присутствовал на концерте, посвященном памяти жертв Геноцида армянАрхиепископ Аршак Хачатрян: Народ, возможно ли создать мирный союз между палачом и жертвой?В мемориальном комплексе Цицернакаберд завершилось факельное шествиеМежду двумя камнями. Кого в конечном итоге «кинет» Пашинян?Раздел «Арцах» был удален с сайта офиса Заре СинанянаВ селе Киранц также проходит факельное шествие
Самое популярное