Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել է ԱՄՆ֊ի «սև ցուցակում»
ԱշխարհԱՄՆ Պետդեպարտամենտը «սև ցուցակում» է ներառել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին:
«Դա կապված է Կադիրովի՝ Չեչնիայի Հանրապետությունում մարդու իրավունքների կոպիտ խախտումների ներգրավվածության հետ»,-ասված է պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ։
Այս որոշումը տարածվում է նաև հանրապետության ղեկավարի կնոջ՝ Մեդնի Կադիրովայի և դուստրերի՝ Աիշաթի և Կարինայի վրա: «Սև ցուցակում» ընդգրկվելը նշանակում է, որ արգելվում է Կադիրովի մուտքը Միացյալ Նահանգներ: Հայտարարության մեջ ասվում է, որ Չեչնիայում բռնության են ենթարկվել ԼԳԲՏ անձինք, իրավապաշտպաններ, լրատվամիջոցների անկախ ներկայացուցիչներ և այլ քաղաքացիներ։ Պոմպեոն նաև անհանգստություն է հայտնել, որ շրջանի ղեկավարը, կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով, «հետագայում նույնպես խախտել է մարդու իրավունքները Չեչնիայի Հանրապետությունում»:
«Մենք մեզ հետ նույն տեսակետն ունեցող երկրներին հորդորում ենք նմանատիպ միջոցներ ձեռնարկել», - ասված է Պոմպեոյի հայտարարության մեջ: