ԼԳԲՏ քարո՞զ Գյումրիում (լուսանկարներ)
БлогосфераՖեյսբուքյան օգտատեր Կարապետ Պողոսյանն իր էջում հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված են Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող գետնանցումի ծիածանագույն ներկված աստիճանները: Օգտատիրոջ պնդմամբ՝ դա «ԼԳԲՏ քարոզ է»:
«Չզարմանաք, սա Գյումրիում է, Գյումրու ամենակենտրոնական՝ Սայաթ-Նովա փողոցում, ԱՅՈ-ի նախկին շտաբի դիմաց: Բնականաբար ԼԳԲՏ քարոզ է:
Մինչ գյումրեցի գեյ-ակտիվիստներին բացահայտելը, որոշակի գործողությունների դիմելը կցանկանայի ճշտել Գյումրու քաղաքապետարանից և քաղաքապետից, արդյոք տեղյա՞կ են
իսկ եթե տեղյակ չեն, առաջարկում եմ մեկ օրվա ընթացքում վերացնել այս խայտառակությունը»,- գրել է Կարապետյանը: