«Հոգում կա ամեն ինչ, ինչ որ երկնքում». Լիա Զախարյանը՝ նոր ֆոտոշարքում (լուսանկարներ)
ԼուսանկարներԴերասանուհի Լիա Զախարյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով: Լուսանկարները, որոնց հեղինակը լուսանկարիչ Միլեն Մանուկյանն է, հրապարակվել են դերասանուհու ինստագրամյան էջում:
Կադրերում 27-ամյա դերասանուհին բնության գրկում է՝ շրջապատված պարաններից կախված սավաններով:
Զախարյանը կրում է բաց մոխրագույն զգեստ, նրա վարսերն արձակված են: Նուրբ ու եթերային կերպարն ամբողջացրել է վառ դիմահարդարումը և ականջօղերը:
«Հոգում կա ամեն ինչ, ինչ որ երկնքում, և նույնիսկ մի փոքր ավել...»,- գրել է դերասանուհին, ապա, դիմելով հետևորդներին, հարցրել. «Նկատե՞լ եք՝ ինչ հետաքրքիր լույսով նկարներ են ստացվում արևին հակառակ կանգնած»:
Նշենք, որ լուսանկարներն ունեն մոտ 5000 հավանում և բազմաթիվ դրական մեկնաբանություններ՝ երկրպագուների կողմից: