Արամուսի 18 տարվա համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել՝ առողջական խնդիրների պատճառով
ՀասարակությունԿոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել:
Արդեն նախկին ղեկավարը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ առողջական խնդիրների պատճառով է հրաժարվել պաշտոնից. «10 տարուց ավել սրտի հետ կապված խնդիրներ ունեմ, արդեն հնարավոր չէր աշխատել»,- ասաց Նիկողոսյանը և ավելացրեց, որ որևէ կոնֆլիկտ չի ունեցել թե՛ բնակչության, թե՛ համայնքապետարանի աշխատակիցների հետ:
Նշենք, որ ավագանին արձանագրել է հրաժարականը և օրենքով սահմանված կարգով դիմել Կոտայքի մարզպետին: Մարզպետը սահմանված ժամկետում, համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Հավելենք, որ Հրայր Նիկողոսյանը Արամուս համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի։
Արփինե Հակոբյան