Ինձնից ցածր գնահատական ստացողը կարող է ընդունվել, ես ավելի բարձրով ինչո՞ւ պետք է չընդունվեմ բուհ (տեսանյութ)
Տեսանյութեր«Ես Հայոց պատմություն առարկայի քննությունից հավաքել եմ 11․5 միավոր։ Մինչ քննությունը, նախարարը տեսանյութ հրապարկեց, որտեղ նշում էր, որ դիմորդը պետք է ընտրի 8 հայտ։ Իմ բողոքն այն է, որ նա նախ չի ասել, որ միայն առաջին հայտով ընդունվեն։ Ես հավաքել եմ 11․5, իսկ մյուսը, օրինակ, 7․5, ինքը ընդունվել է համալսարանի տվյալ ֆակուլտետը, իսկ ես՝ չէ»,- այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց դիմորդ Խաչիկ Թորոսյանը։
Նա նշեց, որ արդարություն չկա, եթե լիներ, ապա տեսանյութի մեջ կնշեին, որ դիմորդները կընդունվեն առաջին հայտով։
Նշենք, որ այսօր առավոտից դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա էին իրականացնում՝ դժգոհելով Գնահատման և թեստավորման կենտրոնի չափորոշիչներից, որոնց հետևանքով դիմորդները դուրս են մնացել ԲՈՒՀ-երից։
Զվարթ Պետրոսյան