Հարձակում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի մանկավարժների վրա․ Վիգեն Ավետիսը ձերբակալվեց (տեսանյութ)
Видео«Կարմիր բերետավորները ձերբակալեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին։ Մեզ տանում են Շենգավիթի բաժին»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վիգեն Ավետիսը։ Վերջինս մեկնաբանություններում պարզաբանել է, որ պատճառը քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելն է։
Մինչ այդ, բազմաթիվ ոստիկաններ էին հավաքվել դպրոցի դիմաց՝ թույլ չտալով ակցիա իրականացնել։ Ավելի վաղ՝ Վիգեն Ավետիսը գրել էր․ «Հարձակում մանկավարժների վրա»: