Ռոնալդուի դուբլը «Յուվենտուսին» Ա Սերիայում հաղթանակ բերեց «Լացիոյի» նկատմամբ
SportՖուտբոլի Իտալիայի առաջնության 34-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ հաղթեց «Լացիոյին»:
Հանդիպումը, որը կայացավ երկուշաբթի օրը՝ Թուրինում, ավարտվեց 2: 1 հաշվով՝ հօգուտ «Յուվենտուսի»: Հաղթողների համար գոլերի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ «Լացիոյի» կազմից Կիրո Իմմոբիլը գոլի հեղինակ դարձավ 83-րդ րոպեին՝ տուգանայինից: «Յուվենտուսը» ունի 80 միավոր և առաջատար է Ա Սերիայում՝ ութ միավորով առաջ անցնելով իր ամենամոտ մրցակցից՝ «Ինտերից»: 69 միավորով չորրորդ տեղում է «Լացիոն»: