Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ) Մոսկվայում ահաբեկչություն է կանխվել ԼՂ հակամարտությունը ունի մեկ լուծում` Արցախի անկախության միջազգային ճանաչումը. Ալֆրեդ Մորիս դե Զայաս Մարտակերտն՝ այսօր (լուսանկարներ) Ժոզեպ Բորելն ընդգծել է բանակցային սեղանի շուրջ վերադառնալու անհրաժեշտությունը Գագիկ Ծառուկյանն ազատ կարձակվի՞, թե ոչ․ վճիռը՝ քիչ անց ՊԲ-ն հրապարակել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված 40 զինծառայողների անունները Առևտուր չկա, եկամուտ չենք ստանում․ «Փեթակ»-ի աշխատակիցները պահանջում են զեղչել վարձավճարները Արմեն Սարգսյանը Ժոզեպ Բորելի հետ քննարկում է ԼՂ-ում տիրող իրավիճակը Պատերազմ տեսած ու հաղթածներն արդեն Զինվորի տանն են. Արմեն Մուրադյան (լուսանկարներ) 

Հայաստանն աջակցելու է գենդերային հավասարության և կանանց նկատմամբ բռնության վերացման գլոբալ ջանքերին

Հասարակություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նախագահի գրասենյակի և Կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության մարմնի (UN-Women) կողմից կազմակերպված Կանանց հարցերով համաշխարհային չորրորդ համաժողովի 25-ամյակին նվիրված առցանց միջոցառմանը՝ ելույթ ունենալով միջոցառման «Գենդերային հավասարության առաջնորդների միջև երկխոսություն» հատվածում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ինչպես գիտեք, Հայաստանը նախագահում է ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 64-րդ նստաշրջանը, իսկ հուլիսի 1-ին Հայաստանն ընտրվել է «Հավասարության սերունդ» ֆորումի շրջանակներում ձևավորված «Տեխնոլոգիաներ և նորարարություն» կոալիցիայի առաջնորդ երկիր: Սա ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու գենդերային հավասարության ապահովման և կանանց նկատմամբ բռնության վերացման ուղղությամբ գլոբալ ջանքերին»,- այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նախարարը նշել է, որ բազմակի և հատվող խտրականության ենթարկվող կանանց և աղջիկներին քաղաքականությունները հասանելի դարձնելու նախապայմանը նրանց մասնակցությունն է բոլոր փուլերում։ Զարուհի Բաթոյանն անդրադարձել է նաև անցյալ շաբաթ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններին և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրանց հետևանքով տուժող քաղաքացիների և հատկապես կանանց խնդիրներին. «Այս համատեքստում կցանկանայի նշել, որ այս օրերին Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս երկրները, պայքարում է համավարակի դեմ։ Կին բուժաշխատողների մասնակցությունը, նրանց փորձի վրա հիմնված առաջարկներն անգնահատելի են ընդհանուր պայքարի համատեքստում։ Ցավոք, վերջին օրերին Հայաստանի քաղաքացիների օրակարգում է ևս մեկ հարց՝ Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը։ Հայաստանի սահմանամերձ գործարաններից մեկը, որն օրական արտադրում է երեք հարյուր հազար դիմակ, օրեր առաջ հրետակոծվեց։ Դժվարին այս իրավիճակում դիմակ արտադրող կանանց և այն բուժաշխատող կանանց, որոնց համար դիմակների առկայությունը կենսական է, ձայնը պետք է լսելի լինի ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև միջազգային ասպարեզում։ Չէ՞ որ, երբ որոշում կայացնողները լսում են ռազմական գործողությունների արդյունքում տուժող կանանց ձայնը, չեն կարող շեղվել խաղաղության օրակարգից»,- ասել է նախարարը։ Նա անդրադարձել է նաև գենդերային հավասարության խնդիրներին և նշել, որ կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերը վերացնելու համար երկխոսությունը առանցքային է. «Հայաստանի կառավարությունն գենդերային հավասարության հասնելու հարցում վճռական է։ Այդ վճռականությունը հիմնված է քաղաքական երկխոսության վրա։ Եթե փոխվստահությունը շահագրգիռ կողմերի միջև ամուր է, և՛ կառավարությունը, և՛ քաղաքացիական հասարակությունը չեն ընկրկրկում»,- ասել է նա: Նախարարը խոսել է նաև օրեր առաջ հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ, որն ի դեպ, մշակվել է կին դերակատարների ուղիղ մասնակցությամբ։ Ըստ նախարար՝ ռազմավարությամբ ամրագրվել է, որ բռնությունից զերծ հանրության հայեցակարգը հասարակական համերաշխության կարևոր նախապայման է. «Այդ դրույթը համագործակցության և քաղաքական երկխոսության ձեռքբերումն էր, որ ամրագրվեց որպես ներհայկական համակեցության կանոն։ Սա է մեր պատկերացումը գենդերային հավասարության հասնելու համար տարբեր կողմերի համագործակցության մասին։ Հուսով եմ, որ այդ հարցում համագործակցության մեր փորձը օրինակելի կդառնա շատ հասարակությունների համար և կամրապնդի գլոբալ համագործակցությունը հանուն բոլոր կանանց և աղջիկների»,- եզրափակել է նախարարը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երեկոյան կրակի տակ է հայտնվել Ասկերան քաղաքը. ԱՀ ԱԻՊԾ«Ես էլ հասա մեր արծիվ տղերքին». Վարդան Բադալյանը մեկնել է առաջնագիծ (լուսանկար) Հայաստանը չի հաղթում, Ադրբեջանը չի հաղթում. հաղթում է COVID-19-ը. ՄԱԿ գլխավոր քարտուղար Ցեղասպանության ճանաչումն ուղերձ է Ալիևին և Էրդողանին. Շիֆն անդրադարձել է Կոնգրեսի գրադարանի որոշմանը Վաշինգտոնում տեղի կունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը ԼՂ հակամարտության հարցով Երուսաղեմի հայ համայնքը պահանջում է զենք չվաճառել Ադրբեջանին (տեսանյութ)Հնչել է Արցախի միջազգային ճանաչման ժամը. Արամ Ա Քայլերթ Թբիլիսիում` ի աջակցություն Արցախի (լուսանկարներ)Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը Օնտարիոյի Օրենսդիր ժողովի պատգամավորը պահանջել է դատի տալ Էրդողանին և Ալիևին Զոհված 19-ամյա Դավիթն այդպես էլ չհասցրեց կարդալ ընկերուհու գիրքը՝ իրենց սիրո մասին (տեսանյութ)Արցախում զոհվել է Ադրբեջանի «հերոս», գնդապետ Շուքյուր ԱշիմովըԻնչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ՝ Թուրքիայի. վարչապետ ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի անկախությունը Ռուսաստանը մեզ կաջակցի այնտեղ, որտեղ հնարավոր է. Նիկոլ Փաշինյան Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը կգլխավորի նոր կազմավորվող կամավորական ջոկատը Գյումրի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի Հակամարտության գոտում վարձկան ահաբեկիչների ներկայության մասին վկայող նոր տեսագրություն Առողջապահական համակարգը կարող է հայտնվել կոլապսի առջև. Լուսինե ՊարոնյանՀՀ ՊՆ-ն` հայկական կողմի զոհերի վերաբերյալ Վլադիմիր Պուտինի հնչեցրած տեղեկության մասին«Հայրենիք» կուսակցության ջոկատն Արցախ կմեկնի Արթուր Վանեցյանի գլխավորությամբ. 168.am Ադրբեջանի կողմից Արցախի և Իրանի սահմանի լիարժեք վերահսկողության մասին խոսք լինել չի կարող. Արծրուն ՀովհաննիսյանԵս տեղեկացված եմ Հայաստանի և ԼՂ նախկին նախագահների հանդիպումների բովանդակության մասին․ Նիկոլ Փաշինյան Այսօր հակառակորդն Արցախի ողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները բոլոր ուղղություններով. Հովհաննիսյան Արցախի ՊԲ-ն հրապարակել է եւս 26 զոհված զինծառայողի անուն Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսը` ուղիղԱհաբեկչական խմբերը կարող են լուրջ սպառնալիք դառնալ տարածաշրջանի համար. Ռոհանին՝ Էրդողանին Լոռու մարզում կամավորագրվածների թվում կան նաև կանայք Հայ զինվորը, հետ նայելով, պետք է տեսնի ուժեղ թիկունք. Արմեն Խանդիկյան Պատգամավորներ Մարի Գալստյանը և Լուսինե Բադալյանն Արցախում են (լուսանկար)ԼՂ խնդրի կարգավորման կարևորագույն կետերում ՌԴ և Իրանի մոտեցումները համընկնում են. Զախարովա Ղարաբաղի հարցում մեր ու Թուրքիայի դիրքորոշումները չեն համընկնում․ Պուտին Henri Vézina ապրանքանիշը հեռավար աշխատանքի համար նոր հավաքածու է թողարկել (լուսանկարներ)Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային ԿԳՄՍ փոխնախարարը Գլոբալ կրթության հանդիպմանը բարձրացրել է Արցախի երեխաների կրթության իրավունքի հարցը Պետք է գտնել բոլորի համար ընդունելի տարբերակ. Պուտինը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի մասինՓաշինյանը կողմ է արտահայտվել ռուս խաղաղապահների` Ղարաբաղում տեղակայմանը. «Ինտերֆաքս»Նախազգուշացում Ալիևին և Էրդողանին. Բաքուն և Անկարան կրակի հետ են խաղումԱմեն մեկն իր մասով պետք է միասնական լինի, որ մեր բոլորի նպատակն իրականանա. Գագիկ ԾառուկյանԳագիկ Ծառուկյանը դուրս է եկել ԱԱԾ շենքիցԼՂ հակամարտությունը սկսվել է հայ ժողովրդի դեմ կատարված դաժան հանցագործություններից. Պուտին Դավիթ Տոնոյանը հանդիպել է ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրերի բնակիչների հետ ՆԱՏՕ-ն առաջին անգամ Թուրքիային կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության գոտում լարվածության նվազեցման համար Ոչնչացվել է թուրքական արտադրության հերթական «Բայրակթար»-ը (տեսանյութ) Բելառուսում ՀՀ դեսպանը ներկայացրել է ԼՂ նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը Էրդողանը և Ռոհանին հեռախոսազրույց են ունեցելԱրցախի հյուսիսային ուղղությամբ Banak.info-ն ենթարկվել է ականանետային հարձակման ՊԲ-ն այս պահին թեժ մարտեր է մղում Մարտունու շրջանի Շեխեր և Ջիվանի գյուղերի մատույցներում. Վահրամ ՊողոսյանԱրցախում գտնվող ադրբեջանցի ռազմագերին պատմել է Թուրքիայից ժամանած զինվորական մասնագետների մասին (տեսանյութ) Պեսկովն ասել է, թե որ դեպքում Թուրքիան կարող է մասնակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը
Ամենադիտված