Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ սննդամթերքով լի տոպրակներ են բաժանվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բոլոր ընտանիքներին
SocietyԳագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ ԲՀԿ Երիտասարդների միության անդամները անհրաժեշտ սննդամթերքով լի տոպրակներ են բաժանել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի բոլոր ընտանիքներին: Այս մասին հայտնում է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: