Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերը կարող են չեղարկվել
СпортԱմառային օլիմպիական և պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին կարծիք է հայտնել, որ հնարավոր չէ մեխանիկորեն կրճատել հանդիսատեսի քանակը Օլիմպիական խաղերում, բայց եթե ընդհանրապես առանց հանդիսատեսի անցկացման հարցը դիտարկվի, «կարող է Օլիմպիական խաղերի չեղարկման հարցը»:
Տոկիոյի օլիմպիական խաղերը պետք է դառնան ամենամեծը՝ սպորտային մարզաձևերի քանակի՝ 33, և կատեգորիաների՝ 339, չափով։ Այն նախատեսված է անցկացնել 10 հազար մարզիկների մասնակցությամբ:
Կազմակերպչական հանձնաժողովի ղեկավարը խոսել է նաև կորոնավիրուսի տարածման շուրջ ստեղծված իրավիճակի և վերջերս Ճապոնիայում և աշխարհում հիվանդությունների դեպքերի աճի մասին: «Եթե, օրինակ, իրավիճակը լինի նույնը, ինչ հիմա է, ապա Օլիմպիական խաղերի անցկացումը անհնար կլինի: ՄՕԿ-ն իրավասու է լուծել այդ հարցը:
«2022-ի ձմռանը Օլիմպիական խաղերը Պեկինում կլինեն, 2024-ին` Փարիզում։ Ամեն ինչ նախատեսված է մինչև 2028 թվականը: Կլինե՞ն այդ Օլիմպիական խաղերը, թե ոչ, կախված կլինի նրանից, թե արդյոք մարդկությունը կկարողանա հաղթել կորոնավիրուսը», - ասել է Յոշիրո Մորին: