«Կորոնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց»․ պատգամավոր Գայանե Աբրահամյանը «Նորք» ինֆեկցիոնում է
ԲլոգոսֆերաԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտնում է․
«Սիրելի ընկերներ, լրագրողներ, ներողություն եմ խնդրում Ձեր համառ զանգերին չպատասխանելու համար։ Արդեն մի քանի օր է Կորոսնավիրուսը ինձ հասցրեց հիվանդանոց։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի հիանալի բուժանձնակազմը քիչ-քիչ ոտքի է կանգնեցնում, բայց դեռ թույլ եմ շատ, անկեղծ` անգամ հարազատներիս հետ խոսելու ուժ չունեմ, հարցազրույց տալ վստահաբար չեմ կարող։ Առողջ եղեք, հուսով եմ այս մղձավանջն արագ կավարտվի»,- գրել է պատգամավորը։