«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» «Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել» «Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» «Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան «Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» 

Ինչու պետք է ուսանողն ամբողջովին վճարի տապալված ուսումնական ծրագրի համար. մեկնաբանում են ռեկտորները

Հասարակություն

Կորոնավիրուսը մեծ թափով վնաս հասցրեց տարբեր ոլորտներին, այդ թվում՝ կրթության ոլորտին: Համաճարակով պայմանավորված հեռավար անցկացված դասերը, ըստ որոշ փորձագետների, Հայաստանում կարելի է տապալված համարել: Փորձագետները նշում են, որ հեռավար ուսումը չհաջողեց ոչ միայն դպրոցներում, այլ նաև համալսարաններում․ ոչ աշակերտները կարողացան լիովին յուրացնել իրենց ուսումնական ծրագիրը և ոչ էլ ուսանողները:

Եվ այստեղ առաջանում է մեկ հարց. արդյո՞ք ուսանողը պարտավոր է ամբողջովին վճարել տապալված ուսումնական ծրագրի համար, որն այդպես էլ չյուրացվեց իր կողմից:

Ուսանողների վարձավճարների հնարավոր զեղչերի թեմայով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ԵՊՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, ով հակիրճ արտահայտեց իր դիրքորոշումը. «Ես չեմ պատրաստվում ԿԳՄՍ-ին ներկայացնել ուսանողների վարձավճարների զեղչերի հետ կապված որևէ ծրագիր»,- ասաց նա:

Զրուցեցինք նաև Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորր Կարինե Հարությունյանի հետ, ով նշեց, որ համալսարանի վարձավճարների իջեցնելը նշանակում է իջեցնել աշխատակազմի աշխատավարձը. «Մեր համալսարանի աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս վատացնել աշխատողների աշխատանքային պայմանները: Դա հնարավոր է միայն այն պարագայում, եթե ուսանողների վարձավճարների քիչ վճարման դեպքում մենք ունենանք բավարար միջոցներ դասախոսներին գոնե նույն չափով վարձատրելու համար, սակայն, կարծում եմ՝ մենք դրա հնարավորությունը չենք ունենա, որովհետև մեր վարձավճարները այդքան էլ բարձր չեն, եթե համեմատենք ԵՊՀ-ի հետ՝ մեր մոտ զգալիորեն ցածր են»,- պարզաբանեց ռեկտորը:

Մեր այն հարցին, թե հնարավոր չէ արդյոք վարձավճարները զեղչել ոչ թե աշխատակազմի աշխատավարձից, այլ հեռավար ուսուցման ամիսներին կոմունալ վճարումների փոխարեն, ռեկտորը պատասխանեց. «Շենքը բայց չի փակվել չէ՞ հեռավար դասապրոցեսի ամիսներին, և շարունակվել է վճարվել ինչպես լույսի, այնպես էլ մնացած կոմունալ վճարները: Եվ նշեմ, որ դրանք շատ փոքր տոկոսն են կազմում»,- եզրափակեց Կարինե Հարությունյանը:

Նշենք նաև, որ զրուցեցինք ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանի հետ, ով ասաց, որ ուսանողների վարձավճարների զեղչի որոշումը պետք է ամեն բուհ ինքը կայացնի. «Բուհերը կարող են գոնե ուսանողների վարձավճարների զեղչերի համար առաջարկներ ներկայացնել լիազոր մարմնին, բայց նման առաջարկ դեռ ոչ մի բուհից չենք ստացել»,- եզրափակեց նա։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են ՀայաստանիցՎարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազըԳուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»ԵԱ․ Արթուր Դավթյանը, Գագիկ Խաչիկյանը եւ Արթուր Ավետիսյանը եզրափակիչում ենՀայոց ցեղասպանության մասին մտածելիս ինձ համակում են զգացմունքներն ու զայրույթը․ Վալերի Բուայե Թեհրանում ոգեկոչել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Վարդան Ղուկասյանի կոչով՝ ճանապարհին անվադողեր են այրել (տեսանյութ) Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում լրագրողի՝ Արցախի մասին հարցին (տեսանյութ)Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվելՍեպտեմբերի 19-ին ԼՂ–ի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել․ Պետդեպ Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ Մենք պետք է պատրաստվենք միասնական պայքարի` հանուն Հայրենիքի փրկության և հզորացման. «Միասնություն» համազգային շարժում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ուզում եմ հիշել իմ նախնիներին․ Սերժ ԹանկյանՀենրիխ Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հիմա․ Մեծ թվով ցուցարարներ են դուրս եկել փողոց (տեսանյութ) ԱՄՆ Պետդեպը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունները Ոստիկանները դաժան կերպով են վարվում կին ցուցարարների հետ (տեսանյութ) Ոստիկանությունը վերածվել է քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի․ Ռուբեն ՄելիքյանԲաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Ինչպես են Կենտրոնում ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկում կանանց (տեսանյութ)Լարված իրավիճակ՝ Երևանի կենտրոնում (տեսանյութ) Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարՆոր կադրեր ցուցարարների նկատմամբ այսօրվա բռնության տեսարաններից (տեսանյութ)Հայաստանին սպառնում է ներքին շրջափակում. «անկլավները» հանձնելու վտանգներըԿենտրոնում բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին (տեսանյութ) ԼՂ–ում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ամերիկացի սենատոր Ողջունում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի ուշագրավ զարգացումները. Էստոնիայի ԱԳՆ Լարված իրավիճակ՝ Կենտրոնում․ կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է ԼՂ-ը. Եղիշե Կիրակոսյան Չեմ զարմանա, որ «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ Արտակ ԶաքարյանՎիրահայերը պահանջատիրական ցույց են կազմակերպել Թբիլիսիում` Թուրքիայի դեսպանատան մոտ Մեծ քաղաքականությունն ու փոքրիկ Արփի ՓաշինյանըՏավուշում ապրելու իրավունքը քաղաքականություն չէ. Թովմաս Առաքելյան (տեսանյութ) Բայդենը ստորագրել է Ուկրաինային կարևոր լրացուցիչ ռազմական օգնություն մասին օրինագիծըՄարգարիտա Սիմոնյանը պատմել է ցեղասպանությունից փրկված իր նախնիների պատմությունը Իշխանությունների 20 քայլն՝ ընդդեմ Հայ ԴատիՀող հանձնողները և Ցեղասպանությունը մոռացության տվողները չեն մարսելու․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել (տեսանյութ) Փողոցայինները եկան, մեզ դուրս գցեցին, որ պայքարենք՝ տունը, հողը պահենք․ դիլիջանցի Լիդիան՝ Կիրանցից (տեսանյութ)Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով
Ամենադիտված