Արմի Հարությունյան. ով է Հայաստանի միակ նուդ արտ նկարչուհին (տեսանյութ)
ՏեսանյութերՆերկապնակում առկա գույներով և վրձնի թեթև հարվածներով նկարչուհի Արմի Հարությունյանը փորձում է բացահայտել մարդուն և ապա իրեն: Կյանքը սահուն ձևով նրան բերել է նկարների և գույների աշխարհ, որտեղ արդեն Արմին ունի սեփական յուրօրինակ ոճը: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Արմի Հարությունյանը նշեց, որ Հայաստանում լինել առաջին կին նկարիչը, ով ստեղծագործում է նուդ արտ ոճում հեշտ չէ, սակայն դա նրան հետ չի պահել նորը ստեղծելու գաղափարից:
Արմին ինքն էլ չի հիշում, թե, երբ և ինչպես հատվեցին իր և արվեստի ուղիները: Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես պետք է լիներ:
Մեգիտացիա և երաժշտություն: Այս երկուսը Արմիի անբաժան ընկերներն են նկարելու պահերին: Իր նկարների հերոսը կինն է՝ կրքոտ, էմոցիոնալ և միևնույն ժամանակ նաև փխրուն:
Արմին մեծ ուրախությամբ է խոսում մասին, որ իր նկարները սիրում և գնահատում են ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս:
Արվեստը բուժում է, արվեստի միջոցով տեղ են հասնում բոլոր այն էմոցիաները, որոնք բառերով հնարավոր չէ արտահայել: Արմին այսօր փաստում է՝ ինքը կարողացել է հասնել նրան, որ իր ստեղծած գույներն ու կտավները հասնում են ճիշտ հասցեատերերին:
Հարցազրույցը՝ Անի Հակոբյանի: