Արցախյան հակամարտության հանդեպ Իրանն ունի երեք մոտեցում. իրանագետ
ԲլոգոսֆերաՀուլիսյան մարտերն անհանգստություններ առաջացրին նաև տարածաշրջանային ուժերին մոտ, ինչը նրանց ստիպեց ուշի ուշով հետևել իրադարձությունների զարգացմանն ու դիմել որոշակի գործողություների՝ մի մասը երևացող, մի մասը չերևացող տիրույթներում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Իրանագետը, մասնավորապես գրում է.
«Մասնավորապես հարևան և բարեկամ Իրանում այդ ընթացքում գրվեցին մի քանի տասնյակ վերլուծական հոդվածներ, որոնցում, ի թիվս այլ հարցադրումների և կարծիքների, կարմիր թելով անցնում էր այն միտքը, որ Արցախյան հակամարտության հանդեպ Իրանն ունի երեք մոտեցում․
Առաջին՝ հակամարտությունը պետք է լուծում գտնի խաղաղ ճանապարհով և բանակցությունների սեղանի շուրջ։
Երկրորդ՝ այն պետք է հանգուցալուծում ստանա առանց արտատարածաշրջանային ուժերի միջամտության։
Երրորդ՝ վերոնշյալ երկու տաբերակների և արդյունքների բացակայության դեպքում պետք է պահպանվի 1994 թ․-ի հրադադարով հաստատված առկա վիճակը»։