Ուկրաինան չեղարկել է այցագրերը վեց երկրի քաղաքացիների համար
ԱշխարհՈւկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին օգոստոսի 1-ից անայցագիր ռեժիմ Է սահմանել Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բահրայնի, Քուվեյթի, Օմանի եւ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների համար. օտարերկրացիների գտնվելու ժամկետը կես տարվա ընթացքում չպետք Է գերազանցի 90 օրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է հրամանագրի տեքստը, որը նախագահի գրասենյակի կայքում հրապարակվել Է հուլիսի 22-ին:
«Գործընկերության զարգացման եւ սկզբունքների գործնական իրագործման նպատակով… որոշում եմ. 2020 թվականի օգոստոսի 1-ից սահմանել մուտքի անայցագիր ռեժիմ Ուկրաինայում եւ տարանցիկ անցում Ուկրաինայի տարածքով Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Բահրայնի Թագավորության, Քուվեյթի Պետության, Օմանի Սուլթանության, Սաուդյան Արաբիայի Թագավորության քաղաքացիների համար, եթե նրանց գտնվելու ժամկետն Ուկրաինայում չի գերազանցում 180 օրվա ընթացքում 90 օրը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Դրա հետ միասին Զելենսկին կառավարությանը հանձնարարել Է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այս նախաձեռնությունն իրագործելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: