27 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը
Блогосфера1. 27 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը։
2 Հաջորդ օրը՝ հուլիսի 24-ին, ԼՂՀ ղեկավարման բարձրագույն մարմնի՝ Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանն ստորագրեց թիվ 263 գաղտնի որոշումը՝ «Աղդամ քաղաքից ԼՂՀ գույքի դուրսբերման մասին»։ Փաստաթղթի պրեամբուլայում տրված էր խիստ դիվանագիտական հիմնավորում-ձևակերպում՝ «Վերջին տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի ձեռնարկություններին և կազմակերպություններին հասցեագրված բոլոր բեռները կալանվում և յուրացվում էին Աղդամ քաղաքում։ Աղդամ քաղաք էին տարվում նաև Լեռնային Ղարաբաղի՝ ադրբեջանական բանակի կողմից օկուպացված սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տնտեսությունների գույքը։ Կապված Աղդամ քաղաքից և Աղդամի շրջանի հարակից գյուղերից ադրբեջանական բանակի նահանջի հետ՝ հնարավորություն է ստեղծվել վերադարձնել ԼՂՀ թալանված գույքը»։
Աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվում է շտաբ՝ ղեկավարությամբ ԼՂՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Ժիրայր Պողոսյանի։ Պետության ղեկավար կազմի անդամների քաղաքական ժարգոնում այս մարմինն ուներ առավել «նատուրալիստական» բնորոշում՝ «թալանի շտաբ»։
3 Շտաբի հիմնումից 5 օր անց՝ հուլիսի 29-ին, առողջապահության նախարար Վյաչեսլավ Աղաբալյանը Պաշտպանության պետական կոմիտեին է ներկայացնում Աղդամի հիվանդանոցներից հանված բժշկական տեխնիկայի, սարքավորումների և գույքի նախնական ցանկը․
1. Ռենտգեն կոմպլեքս РУМ-20М — 1 հատ
2. Ռենտգեն սարք РУМ-4 — 1 հատ
3. Ռենտգենֆլյուրոգրաֆ — 2 հատ
4. Ֆիզիոթերապևտիկ ջրաբուժարան — 1 հատ
5. Ֆիզիոթերապևտիկ բուժական վաննա — 1 հատ
6. Ատամնաբուժական հարմարանքներ — 3 հատ
7. Ատամնաբուժական աթոռներ — 3 հատ
8. Ատամնաբուժական ինվենտար — 5 հատ
9. Վիրահատական սեղաններ — 2 հատ
10. Վիրակապարանի սեղաններ — 2 հատ
11. Հիվանդների տեղափոխման սայլակներ — 3 հատ
12. Ֆիզիոթերապևտիկ սարքեր տարբեր մակնիշների — 10 հատ
13. Էլեկտրասրտագրիչ սարք — 3 հատ
14. Կյուվեզ վաղածին երեխաների համար — 1 հատ
15. Բժշկական մահճակալներ — 150 հատ
16. Աշխատող մահճակալներ — 50 հատ
17. Ներքնակներ — 150 հատ
18. Վերմակներ — 30 հատ
19. Հիվանդանոցային սպիտակեղեն — 30 սեն․
20. Բարձիկներ — 100 հատ
21. Բժշկական կահույք — 20 սեն․
22. Սառնարաններ — 2 հատ
23. Կոնդիցիոներներ — 2 հատ
24. Ուսանողական նստարաններ — 40 հատ
25. Տնտեսական աման
26. Բժշկական պիտույքներ
27. Գրենական պիտույքներ
28. Սեղաններ, աթոռներ — 60 հատ
29. Պատգարակներ — 10 հատ
30. Մահճասեղաններ — 100 հատ
31. Լաբորատոր ցենտրիֆուգա — 3 հատ
32. Թերմոստատներ — 3 հատ
33. Ֆոտոկոլորիմետր — 1 հատ
34. Լաբորատոր պարագաներ և պիտույքներ — 100 հատ
35. Ռենտգենային քիմիկատներ — 20 տուփ
36. Սկավառակներ — 30 հատ
37. Բիքսեր — 10 հատ
38. Դեղորայք — …
39. КАМаз մակնիշի ավտոմեքենա — 1 հատ անսարք
40. Ինքնաբեռնիչ մեքենա — 1 հատ
41. Թախտ — 1 հատ
42. [Բժշկական] պահարաններ — 25 հատ
§4 Տարիներ շարունակ ադրբեջանական օղակի մեջ հայտնված, առանց կենսապահովման համար անհրաժեշտ ապրանքների, այդ թվում՝ բժշկական պիտույքների մնացած մեր բնակավայրերի վրեժը լուծված էր՝ գլխավորությամբ քաղաք-հերոս Ստեփանակերտի և Ասկերանի։
§5 Առհասարակ Աղդամի գրավումն ու հետագա ոչնչացումը բարբարոսության, միջնադարյան տիպի վրեժխնդրության, փայլուն ռազմարվեստի, ճշմարիտ մարդասիրության և խաղաղարարության մի հոյասքանչ սինթեզ էին, ուստի ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր :-) ։
Հ․Գ․ Նկարում՝ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը՝ Աղդամում պահպանված միակ շենքի՝ Ջումա մզկիթի մուտքի մոտ (մզկիթի պատին՝ ռուսերեն անպարկեշտ արտահայտություն, ներկայումս՝ սրբված)։
ԱՂԴԱՄՆ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ Է․ ԱՐԽԻՎԱՇՈՒՆՉ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ §1 27 տարի առաջ այս օրը՝ 1993 թ․ հուլիսի 23-ին, ազատագրվեց Աղդամը։ §2...
Posted by Էլբակեան Էդգար on 2020 թ. հուլիսի 22, չորեքշաբթի