Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց. գործարարը դժգոհ է հանդիպումից
ԲլոգոսֆերաԵրեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է մի շարք գործարարների հետ, քննարկել են տնտեսական խնդիրներն ու իրավիճակը: Սակայն գործարարները, կարծես թե, այնքան էլ գոհ չեն հանդիպումից: Մասնավորապես, գործարար Վահան Քերոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Գործարարների և վարչապետի հանդիպումը շատ վատ անցավ։ Վարչապետը մեզ մեղադրեց, պատմեց, բացատրեց, ներկայացրեց, բայց չլսեց։ Հուսով եմ, որ լսողության կորուստը ժամանակավոր է»,- գրել է նա՝ նշելով, որ մունաթ էր, ոչ թե հանդիպում։
Գրառման մեկնաբանություններում ֆեյսբուքյան օգտատերերը հետաքրքրվել են, թե այդ ինչո՞ւմ է մեղադրել նրանց Փաշինյանը, ինչին ի պատասխան Քերոբյանը նշել է՝ մաֆիոզ մտածելակերպի, նախկին «հաստատ գործած» հանցանքների, հարկերի իմաստը չհասկանալու և այլնի։ Հարցին, թե այդ տեսակ հանդիպումները կոնկրետ նպատակ պետք է ունենան, կա՞ր՝ ի պատասխան Քերոբյանը գրել է. «Կար, բայց թղթի վրա մնաց, երկու րոպե մենք էինք խոսում, կես ժամ` ինքը»։
Մեկնաբանություններից մեկում էլ օգտատերը գրել է. «Ցավոք Ձեր նշածը այս իշխանության ամենամեծ խնդիրն է։ «Մենք ամեն ինչ գիտենք»-ը լավ տեղ չի տանելու»։