«Ուզում եմ սովորել», «Գիտելիք x, հայտ✔», «Նախարար չկա»
Наука и культураԲուհ չընդունված դիմորդների հարցը առ այսօր կախված է օդում: Դիմորդներն իրենց ծնողների հետ հերթական բողոքի ակցիան են իրականացնում Կառավարության շենքի դիմաց: Այս անգամ դիմորդների ձեռքին կան պաստառներ, որոնցում գրված է՝ «Ուզում եմ սովորել», «Գիտելիք x, հայտ✔», «Նախարար չկա»: Ոստիկանները փորձեցին ցրել ցույցը, սակայն այն չհաջողվեց, քանի որ դիմորդի ծնողներից մեկը, խոստացավ վերահսկել ակտիվիստների սոցիալական հեռավարությունը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք որևէ լուծում կամ առաջարկ ստացել են իրենց խնդրի վերաբերյալ, դիմորդների ծնողներից մեկը պատասխանեց. «Մեր գլխի տակ փորձում են փափուկ բարձ դնել, բայց մենք մինչև վերջ պայքարելու ենք»,- նշեց դիմորդի ծնողը՝ Մասիս Բաբալյանը: