Գիշերը հրկիզվել է Գերմանիայում ՀՀ դեսպանության ծառայողական ավտոմեքենան․ Մարուքյան
ԲլոգոսֆերաՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Այս գիշեր՝ հուլիսի 23-ին, ժամը 00.12-ին, հրկիզվել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ծառայողական ավտոմեքենան:
ԳԴՀ դաշնային արտաքին քաղաքական գերատեսչությունը, Բեռլինի երկրամասային ոստիկանությունը և ոստիկանության համապատասխան մարմինները պաշտոնապես տեղեկացված են:
Այժմ գերմանացի ոստիկաններն ու փորձագետները կատարում են ծառայողական քննություն՝ դիտարկելով միտումնավոր հրկիզման վարկածը:
Հուսով եմ Գերմանական ոստիկանությունը կբացահայտի այս զազրելի արարքի կատարողներին և պատասխանատվության կենթարկվեն»: