Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել է «Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ) ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ) Սիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. Վեհափառ Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է Բա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետ Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դավթյան Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 

Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել. «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հասարակություն

Կորոնավիրուսի արշավը երկրում դեռևս չի ստացվում սանձել։ Հակառակը, չնայած նոր հայտնաբերվող հիվանդների թվի թվացյալ նվազմանը, մահերի թիվը շարունակում է բարձր մնալ։ Անհրաժեշտ է վերլուծել և հասկանալ իրականությունը, որպեսզի հնարավոր լինի ազդել հետագա ընթացքի վրա։ Անհրաժեշտ են նաև մի շարք խիստ գործնական քայլեր՝ քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար։  

1.Հաշվի առնելով, որ պետությունը տնային պայմաններում բուժվող քաղաքացիներին թողել է մենակ, չի ապահովում դեղորայքով, իսկ դրանց ձեռքբերումը պարգևավճար չստացող և այս ամիսներին սոցիալական նոր խնդիրներ կուտակած մեր քաղաքացիների համար զգալի ծախս է ենթադրում, հաճախ՝ ուժերից վեր,  կարծում եմ` Հայաստանի տարածքում գործող մի քանի հայտնի հիմնադրամներ կարող են իրենց վրա վերցնել տարբեր սոցիալական խմբերի՝ տնային պայմաններում covid-19-ի բուժման ծախսերը։ Այսօր սա կենսական անհրաժեշտություն է։

2.Ամենօրյա մահերի ցուցանիշները չի կարելի ընկալել որպես սովորական երևույթ, առօրյա լրահոս։ Կառավարությունը, խորհրդարանական ուժերը, փորձագիտական շրջանակները պետք է սկսել ուսումնասիրություններ՝ պարզելու համար՝ արդյո՞ք covid-19 հիվանդներ ընդունող բոլոր հիվանդանոցներում է ապահովվում պատշաճ որակյալ բուժօգնություն, արդյո՞ք հապճեպ covid-19 բուժման համար վերապրոֆիլավորված բոլոր առողջապահական հաստատություններն են համապատասխանում որակի չափանիշներին, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովում որակյալ ռեանիմացիոն ծառայություններ, արդյո՞ք բոլոր այդ հիվանդանոցներն են ապահովված covid հիվանդների բուժման ընթացքում պահանջվող մասնագետներով։ Արդյո՞ք բժշկական սխալները և վատ կազմակերպումը դերակատարում չունեն մահերի ցուցանիշի վրա։

Վերակենդանացման բաժանմունքներում ծանր հիվանդների և մահերի քանակը պարտավոր ենք վերլուծել և հասկանալ։ Շատ պարզ պատճառահետևանքային շղթա է, որը պետք է ուսումնասիրել՝ սկսելով վերջին հնարավոր հետևանքից՝ մահից։ Ստորև՝ շատ պարզ, շատ պայմանական օրինակ, որը կարելի է կիրառել տարբեր մոդելներով.

Հարց - Ո՞վ է մահանում կորոնավիրուսի հետևանքով։

Պատասխան – Նա, ով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում և որին վերակենդանացման միջոցառումները ի վիճակի չեն լինում փրկել։

Հարց – Ո՞վ է հասնում այնպիսի ծայրահեղ ծանր վիճակի, որ նրան հնարավոր չի լինում փրկել։

Պատասխան – Հիմնականում այն հիվանդը, որը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն և հասնում է հիվանդանոց՝ արդեն ծանր վիճակում։

Հարց – Ինչո՞ւ հիվանդը ժամանակին չի ստանում անհրաժեշտ բուժօգնություն։

Պատասխան – Որովհետև ժամանակին չի ախտորոշվում և ժամանակին չի սկսում բուժումը։

Հարց – Ինչո՞ւ ժամանակին չի ախտորոշվում։

Պատասխան – Որովհետև, ըստ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի ունեցած ցուցումների, տեստավորում կարող են անցնել միայն որոշակի «պայմանների բավարարող» հիվանդները, մինչև վերջերս՝ 38.5 ջերմություն ունեցողները, ինչն աբսուրդ է, և մեծ հաշվով մահաբեր սխալների սկզբնաղբյուրներից է։ Բացի այդ, տեստը հանձնելուց մինչև պատասխանի ստացումը կարող է անցնել 3 օր (այդպես է հաճախ նաև մասնավոր լաբորատորիաներում): Երկար ժամանակ (հաճախ՝ 5-10 օր) հիվանդը մնում է առանց պատշաճ ամբուլատոր հսկողության և բուժման։

Հարց – Ինչո՞ւ մինչ օրս հնարավոր չեղավ ապահովել ԲՈԼՈՐ կասկածելի վարակակիրների օպերատիվ տեստավորումը, հայտնաբերումը և մեկուսացումը, ինչը թույլ կտար առաջնային օղակում սկսել նրանց արագ ամբուլատոր բուժումը՝ խուսափելով հոսպիտալիզացիայից, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելուց և այլն։

Պատասխան - .... Պատասխան չկա։ Իշխանությունը լռում է։

Նույնատիպ հարցուպատասխաններ կարելի է անցկացնել ամեն սպեցիֆիկ «մահվան խմբերի» հետքերով՝ այդպիսով ստուգելով և հայտնաբերելով «քովիդ ծրագրում» ընդգրկված յուրաքանչյուր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի և թերապևտիկ բլոկի մասնագիտական հագեցվածությունը, և վստահաբար, ամեն հարցուպատասխանի պարագայում շատ կարևոր հետևություններ կարվեն, որոնք կօգնեն ավելի լավ կազմակերպել աշխատանքը, վերջապես իջնել «մենք ամեն ինչ գիտենք, դուք մեզ մի ասեք, թե ինչ անենք» պատվանդանից և սկսել արագ փոփոխություններ։ Այդպես կփրկեինք այսօր արդեն հիվանդանոցներում գտնվող կամ իրենց տանը նոր-նոր սիմպտոմներ հայտնաբերող՝ բազմաթիվ հիվանդների կյանքերը։   

3.Պետությունը պարտավոր է հայտարարել covid 19 մահերի հիշատակի օր։ Սրա համար կա առնվազն երկու հիմնավորում.

ա/ մահացողները մեր քաղաքացիներն են, անանուն վիճակագրական տվյալներ չեն, ամեն մահ անձնական և ընտանեկան ողբերգություն է, և մենք պարտավոր ենք հարգել նրանց,

բ/ դա կլինի համաճարակային վիճակին ավելի լուրջ վերաբերվելու խթան, զգաստացնող կոչ, փոխադարձ պատասխանատվության զգացման և փոխադարձ հարգանքի կարևորում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել, չկա հայրենասիրությունՂրղզստանի նախագահն ու Ալիևը կայցելեն օկուպացված Արցախ Կարող են ապօրինի հրաման չկատարել՝ պագոնները հանեն, գնան իրենց տուն. Գրիգոր Գրիգորյան (տեսանյութ) Նոյեմբերյանում ճանապարհը փակելու համար 5 անձ ձերբակալվել էՈւկրաինան ԱԹՍ-ներով գրոհել է Սմոլենսկ քաղաքը «Մերժիր գժին»․ քաղաքացիները նման մակագրությամբ վերնաշապիկով եկել էին ԾիծեռնակաբերդՊատմության այս մութ գլուխը հիշեցնում է մեզ խտրականության և բռնության դեմ պայքարելու մասին. Բելգիայի արտգործնախարարՏիգրան Աբրահամյանը, Մհեր Սահակյանն ու Արման Ղազարյանը ՁՊՎ-ում տեսակցել են Սուրեն ՊետրոսյանինՌուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետ«Նիկո՛լ, ցեղասպան», «Նիկո՛լ, թուրք». Աննա Հակոբյանին քաղաքացիներն այսպես դիմավորեցին Ծիծեռնակաբերդում (տեսանյութ)ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (տեսանյութ)Իրենց կուռքի ստեղծած կանալիզացիոն համակարգն արդեն error է տվել. դագաղները այլևս թռչող բումերանգներ են. ԶոհրաբյանՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակԼկտիաբար խոսող պաշտոնյաները Ոսկեպարի սահմանին թող տեղափոխեն իրենց ընտանիքներին (տեսանյութ) ՀԻՄԱ․ Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնելՍգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն Առաջին անգամ Ցեղասպանության թանգարանում մարդ չկար, հրաժարվելու հիմքն արդեն դրված է (տեսանյութ) Երկրապահը չկա․ Մանվելի հետ մահացավԱյս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում․ Ալեն ՍիմոնյանՍիրելիներ, առկա սպառնալիքների դեմ հանդիման լինենք համերաշխ ու միասնական, որ անկորուստ պահպանենք հայրենի երկիրը. ՎեհափառՌուսաստանը հարցում կուղարկի Ալեն Սիմոնյանի՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին հնչեցրած մեղադրանքների վերաբերյալՓաշինյանը փոխանակ Թուրքիայից փալաս-փուլուս առնողների դեմն առնի, Հայոց ցեղասպանությունից է հրաժարվում (տեսանյութ)ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներն ապրիլի 24-ին այցելել են Մեծ Եղեռնի հուշահամալիրԿիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն էԲա ո՞ւմ դեմ փորձեն պայքարել, միակ ուժը, որ իրենց դեմ կանգնած է, Եկեղեցին է ու հոգևորականությունը. Միքայել արքեպիսկոպոս ԱջապահյանՈՒՂԻՂ․ Իրավիճակը ԿիրանցումՉպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին Հայաստանում մարդկանց են խոշտանգում, տարածքներ հանձնում ձեզ չի՞ մտահոգում․ լրագրողը՝ գլխավոր դատախազինԵթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. ԹասմաղամբետովՍուրեն Պետրոսյանին հատուկ են մեկուսացրել Տավուշի պրոցեսներից. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)Ոճրագործությունը կրկնվեց նաև մեր օրերում․ Մասիսի համայնքապետԿամ Նյու Նորքի ջահն է հարվածելու կապիտուլյանտի գլխին, կամ թուրքական կիսալուսինն է կանգնելու կոկորդինԱնցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Հայաստանում համատարած է անհիմն կալանքների խնդիրը. կալանավորների մեծ մասը դատապարտյալ չէ. ՄԻՊԵթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. ԴավթյանԵրբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր 24.04.2024-ից թող սկսվի Հայաստան-Արցախի վերածննդի հետհաշվարկը․ ես հավատում եմ. Նազենի ՀովհաննիսյանԻշխանության՝ խնդիրները լսելու կամքը բավարար չէ դրանք լուծելու համար, բռնություններ չպիտի լինեն․ ՄԻՊԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօրՊարոն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ ԱՀայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է արել Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ ժողովրդին համերաշխության ու միասնականության կոչ արեց Ֆրանսիան այսօր ոգեկոչում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ ՄակրոնԱյսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքըՊայքարը շարունակվում է հիվանդանոցիցԽոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը Վեհափառը Ծիծեռնակաբերդում հոգեհանգստյան կարգ է մատուցում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակներիՀայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ինԱյսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Ամենադիտված