Հնդկաստանում աղոթում են «աստվածուհի Կորոնային»՝ խնդրելով դադարեցնել համաճարակը (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերՀնդկաստանը Covid-19 համաճարակի պատճառով ամենաշատը տուժած երկրներից մեկն է, և մարդիկ դիմում են հոգևոր և աստվածային ուժերին՝ փորձելով պաշտպանվել կորոնավիրուսից: Անցյալ ամիս հնդկական ԶԼՄ-ները հաղորդել էին Արևմտյան Բենգալի մի գյուղի մի խումբ կանանց մասին, ովքեր որոշել էին իրենց ձևով պայքարել կորոնավիրուսի դեմ՝ երկրպագելով Կորոնա Մային կամ «Կորոնա աստվածուհուն»: Նրանք կանգնեցրել էին մի փոքրիկ աղոթարան Չինամաստայի լճակի ափին՝ Ասանսոլ քաղաքի մերձակայքում, և երգում էին հոգևոր մանթրաներ, խունկ էին ծխում ու ընծաներ մատուցում։ Կանայք հայտնել էին, որ մտադիր են աղոթել և երկրպագել այնքան ժամանակ, մինչև որ նա «վերցնի կորոնավիրուսը»: