Եթե այս ամենի հետևում իշխանությունն է, ապա նա թշնամի իշխանություն է․ Աշոտ Բլեյան (տեսանյութ)
ՏեսանյութերՕրեր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի ուսուցիչ, այդ թվում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը, ոստիկանության կողմից բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել. պատճառը քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելն էր։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աշոտ Բլեյանը նշեց՝ եթե այս իշխանությունը որդեգրել է նախորդների գործելաոճը, ապա նույն ճակատագրին է արժանանալու, քանի որ փոփոխությունների ճանապարհն արդեն հայտնի է ժողովրդին։ Ըստ նրա՝ իրենք դեռ կանդրադառնան ներկայիս իշխանության գործունեությանը և պատասխանատվության կկանչեն վարչական շրջանի ղեկավարին, փոխքաղաքապետին։ Բլեյանը գտնում է՝ քաղաքացին այսօր խոցված վիճակում է և քաղաքային իշխանությունը, մարդկանց ոստիկանական միջոցներով վախեցնելու փոխարեն, առաջին հերթին պետք է կանգնի նրա կողքին:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին: Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։