Մոսկվայում հայկական գյուղմթերքի կետերի մասով տեղեկատվություն կտրվի սահմանի անցակետերում
ՀասարակությունՄոսկվայում հայկական գյուղմթերքի իրացման կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի նաև սահմանային անցակետերում: Այս մասին հայտնել է էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը:
Արտահանողները կարող են անվճար պայմաններով կայանել «Роктон» պահեստավորման բազայի տարածքում (51-й км МКАД, вл.2, тел. +7 (985) 643-43-45 ), ինչպես նաև արտադրական-պահեստավորման «БММ» կենտրոնի տարածքում (г. Москва, Кирпичные выемки, 4)։ Տեղում ապահովված են բոլոր անհրաժեշտ պայմանները:
Այս օրերին առևտրային գործունեության կազմակերպման, անվճար կայանման, ապրանքների իրացման հնարավորություններ ստեղծված են մեծածախ առևտրի հետևյալ կետերում.
1. «Бухта» (Дмитровское шоссе 165, к․1, +7 (926) 6660099),
2. «Шелковый путь» (32-й км МКАД),
3. ք․ Տուլայի առևտրի կենտրոն (с. Ильинка, ул․Центральная, вл․ 40):
Իրավաբանների ռուս-հայկական ասոցիացիա «АРМРОСС» – +7 (929) 939 78 00; «ОМЕГА Групп» – +7 (909) 952- 70-49, +7 (985) 132 08 88, + 7 (495) 104 -82 -27; Հայ փաստաբանների ասոցիացիայի Մոսկվայի մասնաճյուղ САР – +7 (966) 153-00-00:
Նշյալ հարցերով ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը գործում է հետևյալ «Թեժ գծի» հեռախոսահամարը՝ + 7 (966) 118-89-84»։