Կադիրովի անվան հետ կապվող չեչեն բլոգերի սպանության մեղքը իրենց վրա են վերցրել նրա հարազատները (տեսանյութ)
ՏեսանյութերՉեչեն բլոգեր Մամիկհան Ումարովի՝ «Վիեննացի Անզորի» սպանությունը իրենց վրա են վերցրել նրա՝ Չեչնիայի Մեսկեր-Յուրտ գյուղում բնակվող հարազատները։ Այս մասին նրանք հայտնել են տեսաուղերձով։ «Մեր ցեղից Եվրոպայում ապրող մի շուն կար՝ Մամիկհան Ումարովը: Մենք փորձեցինք կապ հաստատել նրա հետ և կանգնեցնել նրան: Մենք նրան խնդրում էինք դադարեցնել իր գործունեությունը: Մեզ հայտնեցին, որ եվրոպական հատուկ ծառայությունները նրան հանգիստ չեն թողնում միայնակ, որովհետև նա ստիպված էր ասել այդ ամենը նրանց անունից։ Մենք կանգնեցրել ենք նրան, քանի որ ստիպված ենք եղել դա անել։ Եվրոպայում շատերն են ձերբակալվել այդ սպանության հիմքով։ Ինչ արվել է, արվել է մեր կողմից: Սա այն է, ինչ մենք պետք է անեինք: Մի խոշտանգեք մարդկանց, հանգիստ թողեք բոլորին», -տեսաուղերձում ասում է Ումարովի մերձավոր ազգականը։ «Մենք հավաքվել ենք՝ դիմելու երկրի ժողովրդին և ղեկավարին ու ներողություն խնդրելու նրա փոխարեն: Այն ամենը, ինչ նա ասել է, վիրավորական է», - հավելում են նրանք: Ավելի վաղ Ումարովի այրին` Զարեման, հայտարարել էր, որ Չեչնիայի իշխանությունները ներգրավված են իր ամուսնու սպանության մեջ: