«Ինտերի»՝ երկրորդ տեղը զբաղեցնելը կնշանակի, որ մենք առաջինն ենք պարտվողներից». Կոնտե
ՍպորտՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ասել է, որ Իտալիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնելը նրա համար արժեք չէր ունենա։ Չորեքշաբթի օրը «Ինտերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ (0: 0) և չկարողացավ Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում վերադարձնել երկրորդ հորիզոնականը: Առաջնության առաջատարը Թուրինի «Յուվենտուսն» է՝ 80 միավորով։ «Այս տարի «Ինտերը» ստացավ ավելի քիչ, քան արժանի էր: Մենք փորձում ենք աշխատել մեր մտածելակերպի վրա և զարգացնել մեր հաղթելու բնազդը, որը թիմը պետք է ունենա, եթե ցանկանում է պայքարել կարևոր ինչ-որ բանի համար», - ավելացրել է մարզիչը: