Հայտնի «բիկինիով բուժքույրը» հեռուստահաղորդավարուհի է դարձել (տեսանյութ)
ВидеоԿորոնավիրուսային հիվանդանոցի բուժքույր Նադեժդա Ժուկովան, ով ԶԼՄ-ների ուշադրությունը գրավեց թափանցիկ պաշտպանիչ կոստյումով և բիկինիով, դարձել է տեղական հեռուստատեսության եղանակի տեսության հաղորդավարուհի։ Աղջիկը կհայտնվի եթերում «Ռուսաստան 1» և «Ռուսաստան 24» հեռուստաալիքներով: «Սա ինձ համար իսկապես նորություն է», - ասել է Նադեժդան: Միևնույն ժամանակ, աղջիկը շարունակում է աշխատել որպես բուժքույր Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում և ցանկանում է դառնալ բժիշկ:
Հիշեցնենք, որ մայիսի կեսերին սոցիալական ցանցերում հայտնվեց լուսանկար, որում Ժուկովան թափանցիկ պաշտպանիչ կոստյումով գնացել էր հիվանդասենյակ: Աղջիկը հագուստ չէր կրում՝ պատճառաբանելով, որ շոգ է։ Ըստ նրա՝ ինքը չէր կարծում, որ պաշտպանիչ հագուստը կիսաթափանցիկ է: Ավելի ուշ տեղի Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ իրենք նկատողություն են արել Ժուկովային և բացատրական զրույց են ունեցել ողջ բուժանձնակազմի հետ: Հունիսին Նադեժդա Ժուկովան դարձավ «Zasport» սպորտային հագուստի ապրանքանիշի դեմքը: