«Նախագահ` աղետ»․ Ջորջ Բուշ Կրտսերը պատմության մեջ մնացել է իբրև ամենաանփույթ ԱՄՆ նախագահ (տեսանյութ)
USAԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, թերևս, աշխարհի ամենաանփույթ առաջնորդներից մեկն է: Իր նախագահության 8 տարիների ընթացքում նա հաճախ էր աչքի ընկնում աբսուրդային արտահայտություններով և պահվածքով։ Հաճախ հայտնվում էր ծիծաղելի իրավիճակներում, և անգամ երբեմն ինքնավասվում էր։ մի անգամ նա, փորձելով դուրս հանել կոկորդում մնացած չորահացը, ընկավ հատակին և վնասեց դեմքը։ Հեծանիվ վարելու ժամանակ երբ ձեռքը վերև պարզեց՝ ողջունելու համար, կրտսեր Բուշը կորցրեց հեծանիվի կառավարումն ու վրաերթի ենթակեց փողոցում կանգնած ոստիկանին։ «Գիրքը հրաշալի բան է․ հատկապես երբ այնտեղ շատ նկարներ կան», ֊ մի անգամ ասել է Բուշ Կրտսերը։ Նրա «ցնցող» նկատառումներից մեկն է․ «Մեր թշնամիները նոր մեթոդներ են մտածում՝ վնասելու ԱՄՆ֊ին, և մենք նույնպես»։ Բուշի ծիծաղաշարժ արտահայտությունները այսօր վերածվել են ասույթների և շրջանառվում են հասարակության մեջ։