Մել Գիբսոնը կորոնավիրուսից բուժվել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով․ The Guardian
ՀասարակությունԴերասան Մել Գիբսոնը այս տարվա սկզբին կորոնավիրուսի ախտորոշմամբ հոսպիտալացվել է։ Նա մեկ շաբաթ անցկացրել է հիվանդանոցում։ Նրա ներկայացուցիչը Daily Telegraph Australia- ի հետ հաստատել է տեղեկությունը. «Ապրիլին նրա կորոնավիրուսի թեստը դրական էր, և նա մեկ շաբաթ անցկացրեց հիվանդանոցում: Նա բուժվել է «Ռեմդեսիվիր» դեղամիջոցով։ Այդ ժամանակից ի վեր նա բազմիցս թեստ է հանձնել, որոնց արդյունքը բացասական է»։ Աղբյուրը նշում է, որ նրա՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության փորձաքննությունը դրական արդյունք է գրանցել»: