Բացառեք ՀՀ-ում, մասնավորապես, զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանելը
BlogosphereՀՀ-ում Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով․
Բացառեք ՀՀ-ում` մասնավորապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հեռախոսային հարցումներին պատասխանելը
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին` անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար:
ԱԱԾ–ի փոխանցմամբ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին: