Անհավատալի, բայց ճշմարիտ. Նյու Յորքում գործում է անտեսանելի արվեստի թանգարան (լուսանկարներ)
ФотографииՆյու Յորքում գործում է անտեսանելի արվեստի թանգարան, որը կոչվում է MONA (Ոչ տեսանելի արվեստի թանգարան): Այնտեղ, իսկապես, ցուցադրված են արվեստի զանազան անտեսանելի գործեր, որոնք կարող եք փորձել պատկերացնել միայն կարդալով ցուցանակի նկարագրությունը, որը ստեղծել է հենց այդ «գլուխգործոցը» ստեղծած նկարիչը: Բայց դա բոլորը չէ: Պարզվում է, որ որոշ անտեսանելի նկարներ և քանդակներ վաճառվել են հազարավոր դոլարներով իրական գնորդներին: