Российско-Армянский клуб «Библио-Глобуса» Замминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской Аравии Задача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол Пашинян Истинное отношение граждан к «революционерам» Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властей Подводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны Акопян Что ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войны Реверансы ЕС Баку за счет интересов Армении «Не сдадутся». В студенческой среде кипят процессы Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» 

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել. Աննա Հակոբյան

Блогосфера

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

«Հուլիսի 13-ին, երբ ադրբեջանական հարձակման հետեւանքով Հայաստան-Ադրբեջան սահմանին ակտիվ մարտական գործողությունները նոր էին մեկնարկել եւ ծավալվելու միտում ունեին, հորդորեցի ադրբեջանցի կանանց եւ մայրերին «կոչ անել իրենց երկրի ղեկավարությանը դադարեցնել ռազմական գործողությունները եւ վտանգի չենթարկել ադրբեջանցի եւ հայ ժողովուրդների զավակների կյանքը»:

Դա արեցի, որպես «Կանայք հանուն խաղաղության» արշավի հեղինակ. արշավ, որի նպատակն է կանանց միավորել ընդդեմ պատերազմների, նպաստավոր միջավայր ստեղծել, որպեսզի հակամարտող երկրների ղեկավարները հակամարտությունների լուծումները փնտրեն բանակցությունների սեղանի շուրջ: Իշխանությունների կողմից մեծապես վերահսկվողա ադրբեջանական լրատվամիջոցներով այս հորդորին պատասխանեցին ադրբեջանցի զինվորների մի քանի մայրեր, ասելիքը ամփոփված էր հետեւյալ տողերում. ես որպես զինվորի մայր ասում եմ` Պայքա՜ր: Առա՜ջ ադրբեջանցի զինվոր, Առա՜ջ: Պայքա՜ր, մեր դրոշը Ստեփանակերտում ծածանելու համար: Զինվորի միակ մայրը հայրենիքն է: Հայրենիքի համար պայքարը սուրբ է:

Այսպիսով, ըստ ադրբեջանական պետական քարոզչամեքենայի` ադրբեջանցի մայրերը մերժեցին ռազմական գործողությունները դադարեցնելու եւ դեպի խաղաղություն շարժվելու իմ կոչը, նրանք հայտարարեցին, որ իրենց որդիներին ուղարկում են կռվելու, եւ մեռնելու սուրբ պայքարում: Հաջորդ օրերի ընթացքում մեծ թվով ադրբեջանցիներ զոհվեցին: Ադրբեջանական պետական քարոզչամեքենային չհաջողվեց զսպել ադրբեջանցի ժողովրդի կրքերը: Եւ արդեն մի քանի օր է «հայրենիքի համար սուրբ պայքարը» դուրս է եկել հակամարտության գոտու սահմաններից: Ռուսաստանում, եվրոպական տարբեր երկրներում բնակվող ադրբեջանցիները իրենց զոհված հայրենակիցների վրեժը լուծելու համար այդ քաղաքներում սկսեցին տարբեր գործողություններ իրականացնել հայերի դեմ` սկզբում ոտքերով հարձակվեցին հայկական ծիրանի վրա, ապա արգելեցին ծիրանի վաճառքն իրենց պատկանող առեւտրի կետերում, հետո բողոքի ակցիայի ժամանակ հարձակվեցին հայ կանանց վրա, հրկիզեցին ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության մեքենան, ջարդուփշուր արեցին հայերի մեքենաներ, խանութներ, մի քանի հոգով հարձակվեցին մեկ հայի վրա եւ ծեծի ենթարկեցին: Նրանց այս գործողությունները անպատասխան չէին մնում. մեր հայրենակիցները բնականորեն պետք է ինքնապաշտպանվեին:

Այս օրերին ահա հայերն ու ադրբեջանցիներն արդեն մարտեր են մղում աշխարհի տարբեր երկրների մայրաքաղաքներում, մեծ ու փոքր քաղաքներում: Հիմա վտանգված է ոչ միայն սահմանին կանգնած զինվորների կյանքը, այլեւ Մոսկվայում, Բրյուսելում, Լոս Անջելեսում, այլ քաղաքում ապրող կամայական ադրբեջանցու, հայի կյանքը: Եւ ահա իրենց որդիներին սրբազան պայքարի մղող ադրբեջանցի մայրերը սկսել են դիմել միջազգային տարբեր կառույցներին, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին: Վերջիններիս կոչ են անում միջամտել, գնահատական տալ, կանխել տարբեր երկրներում կատարվողը: Կանայք, ովքեր խրոխտ մերժում էին խաղաղության կոչը եւ իրենց ժողովրդին տանում պատերազմի, այժմ այդ նույն պատերազմի հետեւանքների պատասխանատվությունը փորձում են այլոց ուսերին դնել:

Որպես հայ կին եւ մայր, ստիպված եմ ուղիղ ասել` հայ մայրերը ոչ միայն չեն վախենում պատերազմ ուղարկել իրենց որդիներին, այլեւ չեն վախենում անձամբ կռվել եւ զոհվել հայրենիքի համար: Սակայն հայ մայրերը նախընտրում են խաղաղությունը: Վստահ եմ ադրբեջանցի մայրերը, քույրերը, դուստրերը` նույնպես: Ադրբեջանցի մայրերը ի վերջո պետք է մի հարցի պատասխան փնտրեն` իրենց որիդիների արյունը հայրենիքի համա՞ր է հոսում, թե՞ բռնապետական իշխանության երկարակեցության:

Ադրբեջանցի կանանց եւ մայրերին կոչ եմ անում ավելի համարձակ լինել, օր առաջ միանալ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, իրենց երկրի իշխանություններին ստիպել անվերադարձ դեն նետել ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու մոլուցքը, եւ խաղաղության պայմաններում, բանակցությունների սեղանի շուրջ փնտրել հարցի կարգավորումը: Որովհետեւ` բռնությունն իր հետեւից նոր բռնություններ է բերում: Մինչդեռ` Խաղաղությունն այլընտրանք չունի:

Հ.Գ. Ադրբեջանցի կանայք, դուք կարող եք ձեր տանը նստած մերժել պատերազմը եւ ձեր խոսքն ասել հանուն խաղաղության: Սրա համար պետք է ընդամենը գրանցվել Կանայք հանուն խաղաղության կայքի` «Ես աջակցում եմ բաժնում»: Ձեր աջակցությունը շատ կարեւոր է: Եւ եթե դուք հազարներ լինեք, իշխանությունը չի կարող վրեժխնդիր լինել ձեզանից, ընդհակառակը ստիպված կլինի հաշվի նստել ձեզ պահանջի հետ»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валютС каждым днем все больше убеждаемся в отсутствии какого-либо позитивного вклада ЕС в нормализацию отношений между Ереваном и Баку: ЗахароваЕсаи Артенян: Общественное телевидение Армении нарушило принцип равноправияОбъем экспорта нефти из Ирана достиг шестилетнего максимума: Financial TimesНа Тимати подали в суд на 7 млн рублейXiaomi выпустила дешевые и большие телевизоры для геймеровРоссийско-Армянский клуб «Библио-Глобуса» Ким Кардашьян снялась в золотом мини-платье почти за $8 тысячGRECO: Армении необходимо повысить прозрачность действий полицииНачальник полиции Еревана посоветовал протестующему «меньше говорить о полиции»Сет Молтон: Армянский народ выстоит, как это было после ГеноцидаУ здания Правительства Армении проходит акция протестаЗахарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, броситДля iPhone стал доступен платный аналог App Store всего с двумя программамиПарламент Австрии единогласно принял резолюцию о поддержке вынужденных переселенцев из НКЗамминистра ИД Армении в Эр-Рияде встретился с замминистром ИТ Саудовской АравииВ МО повиновались требованию Пашиняна: Солдаты с определенными заболеваниями будут признаны годными к службеСК Армении обнародовал некоторые обстоятельства похищения золотых слитковМарукян призвал выполнить обещание и в Арцах вместо российских миротворцев ввести скандинавскихAl Jazeera: Израиль мог применить запрещенные боеприпасы с белым фосфором при атаке ЛиванаСША обеспокоена тем, что парламент Грузии рассматривает законопроект об иноагентах: ПательПравительство Армении освободило компанию «АРКОЛАД» от таможенной пошлиныВ Тбилиси прошел многотысячный митинг против закона об иноагентахКонгрессмен Мак-Клинток призвал Турцию признать Геноцид армянЗадача правительства - адаптировать народ к меняющейся ситуации: Никол ПашинянG7 высказалась о судьбе замороженных российских активовСтраны G7 будут мешать Ирану производить, приобретать и передавать оружие третьим странамПашинян: Да, риски есть, но управлять ими можноЖоховурд»: Правоохранители вышли на связь с министром здравоохранения АрменииИстинное отношение граждан к «революционерам»Неприкрытый страх Пашиняна перед «консенсусом минус один». Посыл властейПодводные камни «таинственного» ужина. Кто отсутствовал на собрании Анны АкопянЧто ждет Армению в случае крупномасштабной ирано-израильской войныРеверансы ЕС Баку за счет интересов АрменииВ Ереване состоялись политические консультации между внешнеполитическими ведомствами Армении и Франции«Не сдадутся». В студенческой среде кипят процессыСкрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Развеяно заблуждение о стрессовом выпадении волосЗакон об иноагентах отдалит Грузию от ЕС: Шарль Мишель24 апреля в Лос-Анджелесе объявлено Днем памяти жертв Геноцида армянФранция рассматривает перенос церемонии открытия ОлимпиадыКурсы валют в АрменииПресс-секретарь Никола Пашиняна опровергла заявления, приписываемые премьер- министруApple удвоит минимальный объём памяти iPhone 16 Pro Журналисты интернет-СМИ подверглись физической расправе со стороны спецназа в Тбилиси: Civil.geПарламент Грузии одобрил в первом чтении законопроект об иноагентахПленарное заседание парламента Грузии проходит на фоне шума и словесной перепалкиАрмен Геворкян в ПАСЕ: Европа традиционно пыталась игнорировать параллели между Косово и Нагорным КарабахомАрмения и Саудовская Аравия договорились расширить сотрудничество в сферах образования, науки и культурыВ Гонконге за 3,5 года за нарушение закона о нацбезопасности задержали почти 300 человек
Самое популярное