ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Պարգևատրվող լռակյացները. ովքեր են թերացել հայկական շահերի պաշտպանության գործում

Վերլուծական

Հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը, որը վերջին օրերին տեղափոխվել է երրորդ երկրների տարածք, պետք է որ ստիպեր հայաստանյան պատկան մարմիններին ակտիվացնել քայլերը բոլոր հնարավոր ուղղություններով՝ միջազգային կառույցներում ներկայացնելով վերջին զարգացումների վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը, պահանջելով հստակ և թիրախավորված գնահատականներ, հայտարարություններ: Այս հարցում բավական ակտիվ է ադրբեջանական կողմը՝ սփյուռքի հարցերով հանձնակատարից մինչև մեջլիսի շարքային պատգամավոր և Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևա՝ բոլորը լծված են ադրբեջանական շահերի լոբբինգին միջազգային կառույցներում:

Այդ ընթացքում Հայաստանի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնում է արձակուրդ, իսկ տարատեսակ հանձնաժողովներ, միջխորհրդարանական բարեկամական խմբեր ղեկավարող մեր պատգամավորները լծված են ներքաղաքական ինտրիգների և «ներքին թուրքեր» պեղելուն:  Դիցուք՝ սահմանային լարվածության օրերին Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը գտնվում էր արձակուրդում: Այդ նույն օրերին սփյուռքի հայկական գաղթօջախներում տեղի հայերի, համայնքային կազմակերպությունների նախաձեռնությամբ և ջանքերով անց էին կացվում բողոքի միջոցառումներ: Իրավիճակի սրման արդյունքում դրանք տարբեր երկրներում վերածվեցին միջէթնիկական բախումների, հայերին ծեծում են, սպառնում, ոչնչացնում նրանց պատկանող գույքը: Զարեհ Սինանյանն այս ամենին արձագանքել է…ֆեյսբուքյան գրառմամբ: Նա հայտնել է, որ խորապես մտահոգված է ստեղծված դրությունից: Հետաքրքիր է, իսկ մտահոգվելուց զատ Սինանյանը պատրաստվո՞ւմ է դիմել այլ քայլերի:

Օրինակ՝ ԱՄՆ-ում ադրբեջանցիները պղծել են հայկական դպրոցի ու համայնքային կենտրոնի շենքերը: Ինքը` Սինանյանը, պաշտոնը ստանձնելիս գլուխ էր գովում՝ ԱՄՆ-ում ունեցած իր հեղինակությամբ և կապերով, որոնք պատրաստվում է օգտագործել ի շահ Հայաստանի: Հարց ՝ որտե՞ղ են այդ կապերը և ինչու դրանք չեն օգտագործվում հենց այս պահին, երբ այդքան անհրաժեշտ է: Ակնհայտ է, որ այս օրերին նման պաշտոն զբաղեցնող անձը պետք է նաև ֆիզիկապես լիներ սփյուռքում ապրող մեր հայրենակիցների կողքին, որպես մինիմում՝ աշխատեր և համակարգեր սփյուռքում տեղի ունեցող գործընթացները, պետական մակարդակով աջակցեր: Սակայն միջէթնիկական բախումներն ինչպես երևում է այն խնդիրը չեն, որ կարող են ստիպել Սինանյանին վերադառնալ արձակուրդից: Որևէ մեկը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է արել առայսօր Զարեհ Սինանյանը, բացի հայտարարելուց՝ այս օրերին հայրենադարձությունը ռեալ չէ և իհարկե՝ ամսեկան 25 հազար դոլարի չափով պարգևատրվելուց: Ընդամենը ապացուցել է, որ ոչ ինքը, ոչ իր կառույցը՝ վարչապետի ենթակայությամբ, ոչնչի չեն ծառայում, իրենց գործառույթներն էլ իրականացնում է ԱԳՆ-ն: 

Սփյուռքի հարցերով հանձնակատարից զատ հայկական շահերի լոբբինգով պետք է զբաղվեին հայ պատգամավորները, մինչդեռ այս առումով նույնպես գործ ունենք հանցավոր պասիվության, եթե չասենք՝ անգործության հետ: Հայաստանի խորհրդարանից նամակներով գործընկերներին դիմել են միայն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պալատների նախագահներին և ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահին:

Իսկ, օրինակ, Եվրոպայի խորհրդի խորհրադարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, կարծես թե, զլացել է նամակով դիմել սույն կառույցին, մինչդեռ նշենք, սա հենց այն կառույցն է որտեղ առավել զորեղ է ադրբեջանական լոբբին և պարբերաբար անց են կացվում հակահայկական բանաձևեր: «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավարը` Գայանե Աբրահամյանը, նույնպես չի դիմել կառույցին, համենայնդեպս այդ մասին չկա պաշտոնական տեղեկություն: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը, որը ղեկավարում է Անդրանիկ Քոչարյանը, կրկին տարակուսելի պասիվություն է դրսևորել սահմանային լարվածության ֆոնին: Տարբեր երկրների խորհրդարանների միջև հանձնաժողովների մակարդակով քննարկումները, համագործակցությունn ընդունված պրակտիկա է, սակայն Քոչարյանի պասիվությունը թերևս վերագրենք նրա զբաղվածությանը: Վերջինս զբաղված էր «ներքին թուրքերի» փնտրտուքով և փոխարենն իր հանձնաժողովի խողովակներով միջազգային գործընկերներին հասցներ հայկական կողմի դիրքորոշումը՝ Քոչարյանը հարցազրույցներ էր տալիս և պատմում, թե ինչ լավ է ամեն բան բանակում այսօր և որքան վատ էր բանակում՝ 2016-ի ապրիլին: 

Խորհրդարանական դիվանագիտության առանցքային մաս են կազմում նաև բարեկամական խմբերը: Օրինակ, Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավարը «Իմ Քայլից» Մարիա Կարապետյան է: Սակայն, ինչով էր զբաղված Կարապետյանը այս ընթացքում՝ նա նույնպես լծվել էր նախկիններին բանակը թալանելու մեջ մեղադրելուն: Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում նախկինները չէին նեղանա, եթե Մարիա Կարապետյանը մի պահ մոռանար նրանց «քլնգելու» սուրբ գործը և իրեն վստահված խողովակներով աշխատեր ի նպաստ Հայաստանի շահերի: Հայաստան-Գերմանիա բարեկամական խումբը ղեկավարում է նույն Ռուբեն Ռուբինյանը: Գերմանիայում, ինչպես գիտենք, այս օրերին բավական թեժ էր, հրկիզվեց անգամ ՀՀ դեսպանատանը պատկանող ծառայողական ավտոմեքենան: Ռուբինյանը Բունդեսթագի իր գործընկերների հետ շփվելու հարցում նույնչափ պասիվ է եղել, ինչպես և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում:  Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավարը Լենա Նազարյանն է: Վրաստանը այս ընթացքում հասցրել է հայտնել իր դիրքորոշումը սահմանային լարվածության վերաբերյալ: Արդյո՞ք այդ դիրքորոշումը կամ ՎՈՒԱՄ տարածած հաղորդագրությունը առիթ չէին, որպեսզի հայ և վրացի խորհրդարանականների միջև տեղի ունենա առնվազն քննարկում, որի արդյունքում հայկական կողմը կներկայացներ իր դիքորոշումը և կտար օբյեկտիվ տեղեկատվություն: 

Չկա գեթ մեկ պաշտոնական հիշատակում, որ վերը նշված խմբերի հանձնաժողովների ղեկավարները այս օրերին «մատը մատին» են տվել: Մինչդեռ, մատ թափ տալու ժամանակ գտել են, իհարկե, նախկինների ուղղությամբ: Հիշեցնենք, որ ԱԺ պարգևատրումների գումարը 2019-ին կազմել է շուրջ 3 մլն 150 000 դոլար, 2020-ին այս նպատակով արդեն իսկ ծախսվել է շուրջ 1 միլիոն 865 հազար դոլար, սփյուռքի հանձնակատարի գրասենյակում 2019թ. հուլիսի 1-ից մինչև 2020 թ. հունվարի 31-ը ներառյալ պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 82.992.200 ՀՀ դրամ (շուրջ 174 հազար դոլար):: Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս պահին ունի 48 աշխատակից: Տվյալները համադրելիս՝ ստացվում է, որ գրասենյակի աշխատակիցներին հատկացվել է միջինը 25.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ ամսական պարգևավճար, որն էլ համամասնորեն աշխատակիցների միջև բաժանելու դեպքում՝ ստացվում է յուրաքանչյուրին ամիսը 520 դոլար պարգևավճար:Ստացվում է հարկատուների հաշվին պարգևատրվողները հարկ եղած դեպքում չեն էլ ցանկանում պաշտպանել այդ նույն հարկատուների շահերը՝ նախընտրելով մեկնել արձակուրդ կամ զբաղվել քաղաքական դիվիդենտներ վաստակելով:

Մինչդեռ հենց իրենք՝ այս իշխանության ներկայացուցիչներն էին այդչափ կարևորում խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացումը: Եվ, եթե հայրենի երեսփոխանները հասկանում են, թե ինչ գործիքակազմ է իրականում ընձեռում խորհրդարանական դիվանագիտությունը, ապա հարց է՝ նրանք չե՞ն կարողանում, թե՞ չեն ցանկանում օգտագործել այդ լծակներն ու հնարավորությունները… 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն
Ամենադիտված