ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերը Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են «Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար 

Անցնող շաբաթվա ամենաուշագրավ գրառումները

Վերլուծական

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում անցնող շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցերում տեղ գտած առավել ուշագրավ գրառումները:

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ 2 ընկերությունների մասին կա տեղեկություն, որոնք Ամուլսարի տարածքում աշխատանքներ պիտի անեն օֆշորային հանքահենների համար։ Մեկը պահնորդական ընկերությունն է՝ «ՀԱՏՈՒԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ (ՀՎՀՀ 01276734), իսկ մյուսը շինարարական՝ «ԷԿՈ ԲԻԼԴԻՆԳ» ՍՊԸ (ՀՎՀՀ 08914368)։ Երկուսն էլ սրել են իրավիճակը տարածքում, ըստ էության, սադրանքներ, վեճեր ու կռիվներ են հրահրում, որի մասին արդեն մոտ 1 ամիս է ասվում է։ 

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Պերսոնա նոն գրատա» հայտարարված գրականությունն ու քոչվորիզմը Հանդարտ հետևում եմ դպրոցներում հայ գրականությունը կռտելու իդեայի շուրջ ծավալված դիսկուրսին։ Բացի մեկ- երկու տրամաբանված խոսքից, մնացածը էմոցիոնալ հուզաշարժումներ են։ Էս օրերին ով չալարեց, իր էջում Նարեկացու ողբից մի կտոր ու Շնորհալու տաղերից մի քառյակ դրեց՝ պաթետիկ տեքստի հետ:Քուչակի հայրեններից ու Սայաթ-Նովայի տաղերից մի կտոր արտասանելը էս օրերին դարձավ հայրենասիրության տուրքի պես մի բան։ Իսկ իրականում, ես մշտապես կողմ եմ եղել, որ մեր գրականություն թարմ արյուն ներարկվի ու մեր երեխաները Շնորհալուց, ֆրիկից ու Երզընկացուց բացի իմանան Թոմաս Հարդին, Թեդ Հյուզին ու Փաունդին, իմանան Բուքովսկուն ու Էդգար Պոյին, Քուրթ Վոնեգութին, Ֆոլքներին, Քոհենին ու Ջոյսին։ Բայց որպեսզի կարողանանք քայլել Ջոյսի 18 ծանր գլուխների միջով, պիտի կուլ տված ու մարսած լինենք մի ողջ համաշխարհային գրականություն։ Այլապես, Ջոյսի լաբիրինթներում կկորենք։ 

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սուրբ Սոֆիան այսօր նորից վերածվեց մզկիթի: Այս ուրբաթն այդ պատճառով համաշխարհային լրատվամիջոցներից մեկի կողմից «տխուր օր» դիպուկ բնորոշումը ստացավ։ Որպես հայ քրիստոնյա՝ չեմ կարող վերաբերմունքս չարտահայտել «անպաշտպան» մնացած տաճարի դեմ այս ոտնձգության նկատմամբ Քաղաքակիրթ մարդկությունը վաղուց յուրացրել է վարքականոնի մի պարզ նորմ՝ հարգանքն այլոց հավատքի, կրոնական զգացմունքների ու ինքնության, մանավանդ դրանք մարմնավորող հուշարձանների նկատմամբ։ Հարկ չկա ավելորդ անգամ ասելու, որ Արցախում էլ է այդպես։ Մեր հանրապետության բազմաթիվ հյուրերն ու պատմական ժառանգության ուսումնասիրողները վաղուց արձանագրել են այդ իրողությունը։ 

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բանակի հաղթանակները պետք է ամրապնդվեն դիվանագիտական ճակատում, բայց... ավաղ.. Այս երկու տարվա ընթացքում ես աշխատել եմ չանդրադառնալ խորհրդարանական դիվանագիտությանը, նախ՝ քանի որ այն որպես այդպիսին գոյություն չունի, և երկրորդ՝ որպես կանոն որևէ լուրջ պայքարի առիթ խորհրդարանականները չեն ունեցել։ «Վերելակային» դիվանագիտության թե այլ պատճառով մեր ճամփորդ պատգամավորները իրենց «բացառիկ» հմտությունները ցուցաբերելու առիթ չեն ունեցել՝ լինի դա ԵԽԽՎ-ում, Եվրանեսթում, թե մեկ այլ կառույցում: Սակայն, հիմա ինչպես ռազմական ճակատում են տեղի ունենում փոփոխություններ, այնպես էլ ակնհայտորեն իրավիճակը լարվում է դիվանագիտական ճակատում։ Ու եթե մեր բանակը ռազմական ճակատում գործում է փայլուն՝ իրականացնելով իր առջև դրված խնդիրները, ցավոք, նույնը չի կարելի ասել դիվանագիտական ճակատի մասին, որտեղ աջակցությունը Գվատեմալայի ու Սախալինի տիրույթից աննշան է վերև գտնվում։ 

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց տարածքներում դիմակ կրելու աբսուրդը գնալով խորանում է և իր հետ խորացնում շատ և շատ քաղաքացիների մոտ լրջագույն առողջական խնդիրներ: Եթե որոշ սուբեկտների կարծիքով դիմակ չկրողը հանցագործ է, իմ կարծիքով, բաց տարածքներում դիմակ պարտադրողները շատ ավելի լուրջ վնաս են հասցնում քաղաքացիների կյանքին: Եվ, երեկ, երբ ջերմաստիճանը 40-42 էր, ոստիկանները հրահանգավորված ռեյդեր էին իրականացնում` շատ լավ հասկանալով, որ բազմաթիվ քաղաքացիներ երբեմն իջեցնում են դիմակներ` շնչահեղձ լինելուց խուսափելու համար: Սա արդեն կարելի է բնութագրել որպես, ինչու ոչ, թշնամական մոտեցում: Ի՞նչ եք ուզում: Ուզում եք մարդիկ փողոցներում ուշաթափվե՞ն: 

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը գրառում է կատարել կրթության ոլորտում բարեփոխումների վերաբերյալ։ Նա մասնավորապես գրել է․ «Այս բարդ սոցիալ-տնտեսական, համաճարակային իրավիճակում առցանց ձևաչափով իրականացնում են այնպիսի կարևորագույն հարցերի քննարկումներ, որոնք իրենցից ենթադրում են ռազմավարական փոփոխություններ կրթության ոլորտում։Հասկանալի է, որ հիմա դժվար է դեմ առ դեմ քննարկումներ իրականացնել, բայց զումի միջոցով քննարկել կրթական ու առարկայական չափորոշիչների նախագծերը` մասնագետների ինքնարտահայտման համար սահմանափակ հնարավորությամբ, անթույլատրելի է։ Ռադիկալ փոփոխություններ են արվում, որոնք շատ ծայրահեղ ընկալումներ ու էմոցիաներ են առաջացնում, թե ծնողական, թե աշակերտական, և թե հատկապես մանկավարժական համայնքի շրջանում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Տեղումներ չեն սպասվումԼանջազատ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԹթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ներըԻշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը, երբ վերջինս անդրադարձել է ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայինՎաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը (տեսանյութ) Գրիգոր Մինասյանը ներկայացրել է ՄԻՊ ռազմավարությամբ իրականացված ծրագրերըԱյրվել է վագոն-տնակՀայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպենՈսկու գինն աճել էԻ՞նչ կլինի, եթե հանձնվեն գյուղերը Տավուշում ու ի՞նչ կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ. ՊետրոսյանԹումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրաՆավթի գներն աճել ենՕրվա խորհուրդ. Մարտի 29Տարհանենք կանանց ու երեխաներին. այսօրվանից պետք է ինքնապաշտպանության պատրաստվել. Արմեն Այվազյան«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար
Ամենադիտված