Ողբերգական վթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 16։00-ի սահմաններում Գետարգել գյուղի սկզբնամասում Երևանի բնակիչ Արա Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել 61-ամյա Նիկոլ Վարդանյանի վարած International մակնիշի բեռնափոխադրիչ ավտոմեքենային։
Վթարի հետևանքով Opel-ի վարորդին, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, դուրս են բերել ավտոմեքենայից, և օպերատիվորեն ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն։ Մինչ դեպքի վայրի զննություն էր կատարում հետաքննիչ Ա. Ավետիսյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորը, գիտակցության չգալով, մահացել է։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք: