Ինչպես է Նազենի Հովհաննիսյանն անցկացնում իր կիրակնօրյա հանգիստը (լուսանկար)
ФотографииԴերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն Ինստագրամի իր միկրոբլոգում կիրակնօրյա հանգստից նոր լուսանկար է հրապարակել:
Երևանի Կասկադ համալիրում արված լուսանկարում 38-ամյա դերասանուհին կրում է ճերմակ շապիկ և նույն գույնի երկարափեշ շրջազգեստ: Նրա վարսերն արձակված են, իսկ կերպարն ամբողջացրել են սպիտակ շրջանակներով արևային ակնոցները:
«Մի կում ջրի պես կենարար է լավ խոսքը, լավ գործն ու վերաբերմունքը:
Թող օրհնյալ կիրակի լինի` «անծարավ», ու լի պարզ, մարդկային երջանկություններով».- կադրին կից գրել է Նազենին: