ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համար Ապրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս» Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անում Կացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխ Անթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացան Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․ Դուգին Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ 

Ապրիլյանի ժամանակ հաղթեց Ադրբեջանը, հիմա՝ ոչ․ Ադրբեջանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին․ քաղաքագետ

Հարցազրույցներ

«Ռուսաստանի հայերը թո′ղ պատրաստվեն սումգայիթների, կամ թո′ղ հետ գան»,- այս կարծիքին է քաղաքագետ Արա Պապյանը, ով ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց, որ հայերի նկատմամբ լայնածավալ գործողություններ հնարավոր է ոչ միայն ադրբեջանցիների, այլ նաև տեղի բնակչության՝ ռուսների կողմից․ «Ադրբեջանցիների հրահրումները կարող են առիթ հանդիսանալ, որ տեղի բնակչությունը սկսի գործողություններ, որը պայմանավորված է Ռուսաստանում օրեցօր վատացող տնտեսական վիճակով, ինչն էլ հանգեցնում է բնակչության դժգոհությունների։ Փորձը ցույց է տալիս, որ նման դժգոհությունների պարագայում իշխանությունները այդ դժգոհությունները ուղղորդում են կա՛մ արտաքին թշնամիների վրա, կա՛մ ներքին թշնամի են գտնում, որի վրա էլ բարդում են հիմնական մեղավորությունը»,- պարզաբանեց քաղաքագետը։

Ըստ Պապյանի՝ ներկա պահին հայերն ամենահարմար թեկնածուներն են «քավության նոխազ» դառնալու, շատ հավանական է, որ հնարավոր քաոսը, որը առաջիկայում կսկսվի Ռուսաստանում, կուղղորդվի հայերի դեմ։

Արա Պապյանն այն կարծիքին է, որ ադրբեջանցիների գործողությունները, այնուամենայնիվ, ամենաթողության չեն հասնի․ «Ադրբեջանցիների գործողությունները չեն լինի անվերահսկելի, պարզապես, իրենք, եթե հավաքեն  որոշակի ծավալ, որը հնարավոր չի լինի վերահսկել, դրանք կուղղորդվեն։ Կա մի սկզբունք, որը գործում է ցանկացած պետական ազգային անվտանգության մարմիններում. այն երևույթը, ինչը չես կարող կանխել, առաջնորդի′ր և ուղղորդի′ր։ Իհարկե, Ռուսաստանի իշխանությունները փորձ կանեն ինչ-որ բաներ կանխելու, որովհետև մեծածավալ բախումներն իրենց ձեռք չի տալիս, ինչը չի կարելի ասել փոքրածավալի վերաբերյալ, քանի որ փոքրածավալի դեպքում կկարողանան Հայաստանում դժգոհություններ գեներացնել՝ ընդդեմ ներկա իշխանությունների, իսկ եթե ստացվի այնպես, որ բանը հասնի մեծածավալ բախումների, իշխանությունները կուղղորդեն՝ տպավորություն ստեղծելով, թե դա ինքնաբուխ է եղել և որևէ մեկի կողմից չի առաջնորդվել»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանցիների նման վարքագիծը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերի նկատմամբ՝ աշխարհին ինչ-որ բան ապացուցելը կամ ցուցադրելը չէ, այլ Ռուսաստանին․ «Երբ որ ուշադիր լսում ենք ադրբեջանցի պաշտոնյաների, հասարակական գործիչների հայտարարությունները, որոնք իրենց խոսքում նշում են, որ չնայած վատ են ազգային բախումումները, չնայած կարող են ծանր հետևանքներ ունենալ,  բայց այդ ամենը պատճառ ունի՝ Հայաստանի ագրեսիան և 30 տարի Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան, եթե դուք չեք ուզում, որ այս ազգամիջյան բախումը տեղափոխվի և սփռվի ձեր երկրում, ապա պետք է լուծել բուն պատճառը, այն է՝ հայերին ստիպել, որ ադ տարածքները զիջեն։ Սա շատ պարզ ու մտածված շանտաժ է՝ ուղղված Ռուսաստանի դեմ»,- ընդգծեց նա։

Արա Պապյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ կա ևս մի երկիր, որը որդեգրել է Ադրբեջանի նույն ռազմավարությունը՝ Թուրքիան։ Սակայն, ի տարբերություն Ադրբեջանի, Թուքիայի նպատակները շատ ավելի ընդգրկուն են․ «Չմոռանանք, որ փետրվարի վերջին, երբ թուրքերի և ռուսների միջև Սիրիայում եղավ բախում, Թուրքիայի վարչապետի խորհրդականը սպառնաց Ռուսաստանին, որ իրենք կտրոհեն Ռուսաստանը, որովհետև այնտեղ 35 մլն մուսուլման է ապրում։ Ես կարծում եմ, որ Թուրքիան փորձ է անում հայ-ադրբեջանական բախումներ հրահրելու միջոցով դրան հաղորդել ավելի մեծ ընդգրկում՝  տալով դրան որոշակի կրոնական երանգավարում՝ իրականացնելու տրոհելու ծրագիրը»,- նշեց նա։

Ադրբեջանցիների հենց այս ժամանակահատվածում նման վարքագծի դրսևորումը քաղաքագետն առաջին հերթին կապեց Ադրբեջանում տիրող ծանր տնտեսական կացության հետ․ «Ճիշտ է, Ապրիլյան պատերազմին նախորդել էր նավթի գնանկում, և Ադրբեջանում ծագել էին տնտեսական որոշ խնդիրներ, իսկ հիմա բացի նավթի գնանկումից գումարվել է մի շարք այլ տնտեսական խնդիրներ ևս, մասնավորապես՝ կորոնավիրուսը, նաև վերնախավում առկա մրցակցային լարված իրավիճակը։ Այս ամբողջը շեղելու համար Ալիևի կողմից կա շահագրգռվածություն, և պատահական չէ, որ ադրբեջանցի շատ վերլուծաբաններ, դեսպաններ, հղում կատարելով իրենց աղբյուրներին, բարձրաձայնեցին, որ դա Ալիևի կողմից հրահրված էր աշխարհին՝ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակից շեղելու համար»,- ասաց Արա Պապյանը։

 Քաղաքագետը այն կարծիքին է, որ Ադրբեջանը նման կերպ իրեն չդրսևորեց Ապրիլյան պատերազմի ժամանակ, քանի որ այդ պատերազմում հաղթել էր Ադրբեջանը, իսկ հիմա հաղթանակը, միանշանակ, Հայաստանինն է․ «Ադրբեջանական կողմն այս անգամ բացահայտ պարտություն կրեց, իսկ 2016 թվականին, ի վերջո, պետք է ընդունենք, որ իրենք հաղթող կողմն էին, իսկ այդ հաղթող կողմը ունի հոգեբանական առավելություն։ Ինչքան էլ մերոնք ասեն՝ մենք հաղթեցինք, որովհետև Ադրբեջանը չհասավ իր նպատակին, բայց Ադրբեջանը 18 դիրք գրավեց, որոնցից 2-ը՝ ստրատեգիական կարևորության, էնպես որ Ապրիլյանի ժամանակ իրենք հոգեպես իրենց բավարաված էին զգում, իսկ հիմա՝ 4 տարի հետո՝ ոչ»,- եզրափակեց քաղքագետ Արա Պապյանը։

Զվարթ Պետրոսյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀԲՄ-ն ամփոփեց լրագրողական մրցույթի արդյունքներն ու սեմինարների շարքը Ժողովրդավարության հնարավորություններն օգտագործում են հանրության վախերն արթնացնելու համարԱպրիլի 19-ին կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազամատակարարումը Հրդեհ Ձորակապ գյուղում. այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը Երգի պրեմիերա․ Սրբուկ՝ «Դեպի լույս»Մենք կորցրեցինք զորամասերը, որոնց հրամանատարներն անհասկանալի գործողություններ էին անումԿացնով կտրել ու գողացել են ՊՆ զորամասերից մեկին պատկանող մոտ 12 մետր պղնձե մալուխԱնթանյան եղբայրները ընկան հանուն հայրենիքի և իրենց սխրանքով անմահացանՄոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը․ հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵՏՄ-ին․ Դուգին Փաստորեն, մենք 3-րդ՝ օլիգարխիկ կառավարման մոդելից իջել ենք 5-րդ, բռնակալական կառավարման մոդելի. քաղաքագետ Կանադայի Ալբերտա նահանգը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք է ընդունել Կրասնոդարում ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն Պատերազմի պատասխանատուներին կարող եք քննել հունիսի 20-ին. Մարուքյան Սահմանային միջադեպեր չեն արձանագրվելՎարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն «Մենք այնպիսի քայլերի կդիմենք, որ աշխարհը թնդա, ու հայ ժողովուրդը ոտքի կանգնի». Մովսիսյան Ես հիմա կողմնորոշում չունեմ. Նազիկ Ամիրյանը՝ որևէ քաղաքական ուժի սատարելու մասին Գործող իշխանության համար բանակը եղել է մի հրեշ, որից միշտ վախեցել են․ Մովսես Հակոբյան «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն պահանջում է պատերազմի մութ ու լուսավոր կետերի բացահայտումը. հայտարարություն «Պետք է շտկենք մեր կորացած մեջքը և փորձենք ոտքի կանգնել». Ֆելիքս ՊողոսյանՎաշինգտոնը հայտարարել է միջուկային զենքով Ճապոնիային պաշտպանելու պատրաստակամության մասինՊետք է համախմբվենք. Նազիկ Ամիրյանը հիմնադրեց «Հաղթանակի 5-րդ բրիգադ» ՀԿ-ն Արմեն Սարգսյանը չի ստորագրելու ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունների և լրացումների օրենքը և չի դիմելու ՍԴ36-ամյա վարորդը КамАЗ-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է Երգի պրեմիերա․ Էրիկ՝ «Էն որ ասում են»Նեյմարը դարձել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստԶառիթափ-Նոր Ազնաբերդ-Նախիջևանի սահման 14 կիլոմետրանոց ճանապարհը հիմնովին վերակառուցվել էՄգեր Արմենիան իր կուսակցության գրասենյակն է բացել ՍիսիանումՁեզնից ստացած իշխանությունը վերադարձնում ենք, որ դուք որոշեք՝ հետո ում պատվիրակեք. Փաշինյանը՝ ժողովրդին Ում մենք չենք կարողացել դատել, դուք կարող եք ձեր քվեարկությամբ դատել. Փաշինյանը՝ ժողովրդին Ավստրիայի կանցլերն առաջարկել է Պուտինի և Բայդենի հանդիպումն անցկացնել Վիեննայում Երկար տարիներ չարածների «փոսն ենք լցնում-լցնում» և դեռ պետք է շարունակենք լցնել․ ՓաշինյանԱՄՆ Մինեսոտա նահանգում, բողոքի ցույցերի արդյունքում, բերման է ենթարկվել շուրջ 100 մարդՓաշինյանը Ռինդ համայնքում մասնակցել է կապիտալ հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը Մեր երկրի անվտանգային համակարգը հիմնված է հայ-ռուսական ռազմավարական դաշինքի վրա․ ՓաշինյանՄինչև 3 հա վարելահողերի կաթիլային ոռոգման անցնելու դեպքում նախատեսվում է 5 տարի ջրի գումար չգանձել Մադրիդի «Ռեալը» կերկարաձգի պայմանագիրը Բենզեմայի հետ մինչև 2023 թվականըԾառայության ընթացքում զոհված զինվորների ու փրկարարների գերեզմանների ծախսերը կփոխհատուցվեն Ուկրաինացի զինվորականները Ռուսաստանի կողմից հարձակման նախապատրաստության նշաններ չեն տեսնումԳյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի մասնագետներն Արարատում քննարկել են բուսասանիտարական ոլորտի հարցերՀայաստանում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպքՆյու Յորքում տեղի են ունեցել բողոքի ցույցեր ոստիկանության բռնությունների դեմՏիրան Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և Նիկոլ ՓաշինյանիՆերքին գործերի նախարարը ոլորտի քաղաքական պատասխանատուն կլինի. Արդարադատության փոխնախարարՇուշան Երիցյանը՝ գրավիչ կերպարում«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով աղջիկ երեխա է ծնվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո Ֆրանսիայում ութ մարդ է մահացելՆախընտրական պայքարի առաջատարները, ՌԴ-ի հետ հարաբերություններն ու Փաշինյանի հեռացումը. «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանի հարցազրույցըԱրցախյան երրորդ պատերազմը սկսվեց ոչ թե 2020թ. սեպտեմբերի 27-ին, այլ 2018թ. մարտի 31-ին. Սենոր Հասրաթյան
Ամենադիտված