Մի՛ վախեցեք երիտասարդության ձայնը լսել, հանդիպեք դիմորդների հետ. Ալեքսանդր Կոչուբաև
Բլոգոսֆերա«Պահանջատեր դիմորդ» շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի´ ՀՀ Ոստիկանություն,
Ինձ հետ կապնվեցին Պահանջատեր դիմորդ շարժման անդամները և հայտնեցին, որ վաղը գնալու են ԿԳՄՍ նախարարություն` նախարարի հետ հանդիպման: Տեղեկացնում եմ, որ նշված վայրում չի լինելու որևէ հավաք կամ բողոքի ցույց, հավաքվելու նպատակը բացառապես նախարարի հետ հանդիպելն է: ԿԳՄՍ նախարարին կոչ եմ անում չգնալ իրավիճակը սրելու ճանապարհով և հանդիպել դիմորդներին:
Միաժամանակ, ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը` անչափահասների գործերով հանձնաժողովները առանց իրավահաջորդության լուծարված են: Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետևաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է և համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն:
Հարգելի´ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը անխուսափելի:
Պահանջատեր դիմորդ շարժման փաստաբանական թիմ
Ղեկավար Ալեքսանդր Կոչուբաև,
Ոստիկանության հետ աշխատանքների պատասխանատու Էրիկ Պետրոսյան»:
Հարգելի´ ՀՀ Ոստիկանություն, Ինձ հետ կապնվեցին Պահանջատեր դիմորդ շարժման անդամները և հայտնեցին, որ վաղը գնալու են ԿԳՄՍ...
Posted by Alexandr S. Kochubaev on 2020 թ. հուլիսի 26, կիրակի