Կարևոր է, թե ինչ օրակարգի շուրջ է լինելու Ադրբեջանի վերադարձը բանակցությունների հարթություն
ԲլոգոսֆերաԱրցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրառում է կատարել.
«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու բանակցությունների հարթություն:
Այստեղ կարևոր է հասկանալ, թե ինչ օրակարգի շուրջ է տեղի ունենալու այդ վերադարձը, որովհետև Տավուշում տեղի ունեցած մարտական գործողություններից հետո շատ կարևոր է մեր հաղթանակի դիվանագիտական ամրագրումն ու դրա, այսպես կոչված, կապիտալիզացիան:
Այս հանգրվանային ժամանակահատվածում տեղի ունեցող գործընթացներից շատ բան է կախված, թե առաջիկա տարիներին Ադրբեջանն ինչ վարքագիծ կդրսևորի և սահմանին գործողությունները ինչ ընթացք կստանան»:
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին, որով փորձ է արվում Ադրբեջանին վերադարձնելու...
Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. հուլիսի 26, կիրակի