Ոստիկանությունը պաշտպանում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտ տարվող շինարարական աշխատանքները
ВидеоՔանդակագործ Վիգեն Ավետիսն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ոստիկանները մոտ 20֊25 շարունակում են ուժի գործադրմամբ շարունակել շինարարությունը։ Ես ահազանգեցի ոստիկանություն, պահանջելով, թէ ո՞վ է կարգադրել նրանց ներկայությունը այս շինարարությունը պաշտպանելու համար։ Ոստիկանական ուժերի չարաշահումը՝ պաշտոնի չարաշահում է և հանցագործություն է»։
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին: Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։
Օրեր առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի քանի ուսուցիչ, այդ թվում դպրոցի տնօրեն Աշոտ Բլեյանը, ոստիկանության կողմից բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել. պատճառը քաղաքապետի և վարչական շրջանի ղեկավարի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելն էր։