Կարծում եմ՝ ԿԳՄՍ նախարարությունն այս թնջուկը կկարողանա լուծել․ Մակունց
SocietyԱյն ուսանողները, որոնք ունեն գիտելիք, բնականաբար, նրանք առանց ուսման չեն մնալու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Իմ մոտեցումը եւս այդպիսին է, որ եթե դիմորդն ունի գիտելիքներ, չի կարող նա բուհ չընդունվել ու չսովորել: Այստեղ նաեւ տեխնիկական խնդիրներ են ծագել գրանցման, հայտը լրացնելու հետ կապված: Դիմորդներն իրենք են որոշել, որ երկրորդ կամ որեւէ հայտով պատրաստ են սովորել նաեւ այն մասնագիտությամբ, որը նշել են: Այլ հարց է, որ դիմորդները միգուցե ունեցել են ակնկալիք, որ առաջին հայտով կընդունվեն: Ես կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարությունն այս թնջուկը կկարողանա լուծել, որով գիտելիք ունեցող դիմորդները կկարողանան սովորել»,-ասաց նա: