Հանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներին Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան ՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասին Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Փաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն Այվազյան Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. Չախալյան 

Հյուրանոցային ոլորտում գործազրկությունը աննախադեպ է և գնալով աճում է. Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա

Հասարակություն

Կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը Հայաստանի տուրիզմի ոլորտի, հատկապես` տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, հյուրատների և մի շարք այլ կազմակերպությունների վրա հանգեցրել է աննախադեպ ծանր հետևանքների։ Այդ մասին ասվում է «Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ի հայտարարությունում:

Այսօր արդեն  գործ ունենք հետևյալ իրողությունների հետ՝

ընկերությունների գործունեության մասնակի կամ ամբողջական դադարեցում,

 աշխատատեղերի կրճատում,

աշխատավարձերի նվազեցում։

Հենց այս փոփոխությունները մեծ դեր խաղացին և կշարունակեն խաղալ երկրում գործազրկության մակարդակի բարձրացման գործում, ինչը 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 19,8%՝ համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի լրջությունը՝ հնարավոր է կանխատեսել այս ցուցանիշի հետագա աճ, եթե ինչպես ընդհանուր տնտեսությունը, այնպես էլ նրա առանձին ոլորտերը և հատկապես, զբոսաշրջությունը վերականգնելու համար չձեռնարկվեն համապատասխան գործողություններ։ 

Այս կապակցությամբ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան անցկացրեց ուսումնասիրություն հյուրանոցային ոլորտի աշխատաշուկայի փոփոխությունների վերաբերյալ, որին անմիջական մասնակցություն ունեցան ասոցիացիայի անդամ հանդիսացող հյուրանոցները։ Ստացված արդյունքները հնարավորություն տվեցին խորապես գնահատել հյուրանոցային ոլորտին հասցված բոլոր վնասները և դրանց հետագա հետևանքները։ 

Հարցման արդյունքում հաջողվեց պարզել, որ համաճարակային պայմաններում ընկերությունների 37,5%-ը ստիպված է եղել գնալ կրճատումների։ Ցավոք սրտի, այս գործընթացը շարունակվելու է, քանի որ պարզվեց, որ դեռևս կրճատումներ չարած գործատուների մոտ 53,3% ապագայում պատրաստվում են գնալ կրճատումների։ Իրենց աշխատակիցներին արդեն իսկ կրճատած գործատուների 22,2% պատրաստվում են շարունակել հետագա կրճատումները։ Այս փոփոխությունները գրանցվել են այս տարվա ապրիլ-հուլիս ամիսներին։

Հյուրանոցային տնտեսություններում կրճատումներից ամենաշատը տուժել են հետևյալ բաժինները՝ ռեստորան և բար, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում՝ համապատասխանաբար 48,4%, 42,8%, 41,4% կրճատված աշխատակից։ Ամբողջական տվյալներին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված աղյուսակում`

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գալիք կրճատումները առավելապես վերաբերելու են հետևյալ բաժիններին՝ ռեստորան և բար՝ 42%, սենյակների սպասարկում՝  34,1%, հյուրերի ընդունելություն և գրանցում ՝ 32,7%։ Ընդհանուր պատկերը՝ ստորև ներկայացված աղյուսակում՝

Տվյալների համեմատության արդյունքում կարելի է տեսնել, որ առավելագույնս տուժում են և կշարունակեն տուժել հետևյալ 4 բաժինները՝ ռեստորան և բար, խոհանոց, սենյակների սպասարկում, հյուրերի ընդունելություն և գրանցում։ Այսպիսի իրավիճակում տարիների փորձ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ հայտնվել են անելանելի իրավիճակում, այդ թվում նաև այն պատճառով, որ իրենց նեղ մասնագիտացումը կապված է հենց այն առավելագույնս տուժած ոլորտների հետ։

Աշխատատեղերի կրճատումը ստեղծված իրավիճակի միակ վատ լուրը չէ։ Ցավոք, բազում ընկերություններ, փորձելով պահպանել իրենց աշխատակիցների մի մասին, ֆինանսական միջոցների սղության պայմաններում ստիպված գնացել են նրանց աշխատավարձային ֆոնդի կրճատմանը։

Աշխատակիցների կրճատումներ չկատարած ընկերությունների միայն 25%-ն է պահպանել նախաճգնաժամային աշխատավարձի չափը։ Կրճատումներ կատարած ընկերություններում նախաճգնաժամային աշխատավարձի մակարդակը չի պահպանվել։ Այսպես, այդ ընկերությունների 25%-ը վճարում են հիմնական աշխատավարձի միայն երկու երրորդը,  իսկ մնացածը՝ 50% և պակաս։

Ուսումնասիրությունները ցույց են տալիս նաև, որ համաճարակի պայմաններում հյուրանոցների միայն 33,3%-ն է շարունակել վճարել աշխատակիցների աշխատավարձերը։ Ելնելով սուղ ֆինանսական պայմաններից՝ մնացած տնտեսվարողները նախընտրել են հետևյալ միջոցառումները՝

տրամադրել են վճարվող արձակուրդ – 29,1%

ուղարկել են պարապուրդ – 25%

տրամադրել են չվճարվող արձակուրդ – 45,8%

Անցկացված հարցումը և պատասխանների վերլուծությունը հնարավորություն տվեցին գնահատել վերջին ժամանակահատվածում զբոսաշրջության ոլորտում տեղի ունեցող բոլոր փոփոխությունները և դրանց ազդեցությունը Հայաստանի աշխատաշուկայի վրա, ինչպես նաև կանխատեսել ստեղծված իրավիճակի վատթարացումը՝ կապված աշխատատեղերի և աշխատավարձերի հետագա կրճատման, շատ հաստատությունների փակման և տուրիզմի ոլորտի պոտենցիալի անվերադարձ կորստի հետ։ Հաշվի առնելով այս բոլոր խնդիրները՝ Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան մշակել է այս բարդ իրավիճակից դուրս գալու գործողությունների պլան, որը բաց նամակի տեսքով ներկայացվել է պատկան մարմիններին, այդ թվում՝ Տուրիզմի պետական կոմիտեին, ՀՀ Էկոնոմիկայի Նախարարությանը և ՀՀ Կառավարությանը։

Քանի որ երկրում ևս մեկ անգամ երկարաձգվեց արտակարգ դրությունը, ներգնա զբոսաշրջության ցուցանիշները այս տարվա համար շարունակում են ձգտել զրոյի, իսկ այն ընկերությունները, որոնք փորձում են գոյատևել ներքին տուրիզմի հաշվին, ամեն դեպքում գրանցում են բացասական ցուցանիշներ։

Ասոցիացիան այս խնդրի վերաբերյալ առաջարկել է հետևյալ լուծումը․ այս պահին հարկավոր է ՀՀ Կառավարության շտապ աջակցությունը՝ աշխատաշուկայում իրավիճակի հետագա վատթարացումը կանխելու նպատակով։

Աջակցությունը պետք է տեղի ունենա հետևյալ երկու ուղությամբ՝

հարկային բեռի նվազեցում, այդ թվում նաև աշխատավարձերի վճարման դեպքում առաջացող եկամտահարկի չեղարկում,

ընկերություններում գրանցված աշխատակիցների աշխատավարձերի 50%-ի սուբսիդավորում մինչև ընկերությունների վերադարձ ինքնածախսածածկմանը։

Առանց Կառավարության կողմից նմանօրինակ համապարփակ և շտապ աջակցության՝ ՀՀ տնտեսության հետագա զարգացման համար կարևորագույն ճյուղը կմնա միայնակ աննախադեպ տնտեսական ճգնաժամի առջև, իսկ աշխատատեղերի սրընթաց կրճատումը և ոլորտի հզորությունների նվազումը  անշուշտ շարունակական կլինի։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հորեղբորս մարմինը այդպես էլ չգտնվեց՝ Նոր Գվինեայի մարդակերների պատճառով. ԲայդենՀանրային հեռուստաընկերությունը խուսափել է եկեղեցականներին առիթ ընձեռել` հակադարձելու Եկեղեցուն ուղղված անհիմն մեղադրանքներինԱբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց (տեսանյութ)Կփոխհատուցվեն 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինհաշմանդամի՝ Հունաստանում բուժման և կեցության ծախսերըԿստեղծվի ավելի քան 800 նոր աշխատատեղԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար նախատեսված հատկացումները կբաշխվեն ըստ մարզերիԱլիևը ասել է՝ կպահանջեն ոչ անկլավային տարածքները, հետո անկլավայինը, հետո ճանապարհ դեպի անկլավներԱնչափահաս աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց հայտնաբերել են Գերմանացի` 2018 թվականին մահացած ճանաչված միլիարդատիրոջը հայտնաբերել են Մոսկվայում՝ սիրուհու տանը (լուսանկարներ)ՔՊ-ական Նարեկ Մանուկյանի ամսական աշխատավարձը 2մլն դրամով գերաազանցում է Փաշինյանի ամսական աշխատավարձին Այսօրվանից մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունըՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. ԱբրահամյանՆոր նշանակումներ Մայր Աթոռում Ռաֆա՞հ, թե՞ Հայֆայ. Բայդենի հերթական «լեզվի սայթաքումը»Արթուր Վանեցյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համարՌԴ-ն Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում ռազմաքաղաքական տեղեկատվության արտահոսքի մասինՄենք զգուշացրել ենք հարևան երկրներին Իսրայելի դեմ գործողությունների մասին. ԱբդոլլահիանՎարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարելՆիկոլը վախենում է ու ճիշտ է անում, պատմությունը չի ներում դավաճաններին. Վազգեն ՍաղաթելյանԼՂ-ի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան՝ իրավունքների և անվտանգության ապահովմամբ. ԶախարովաՄոսկվայում ադրբեջանցին, իրեն նկատողություն անելու համար, սպանել է տղամարդուն Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարովԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու ԵՄ դիտորդները ՀՀ-ում հետախուզությամբ են զբաղված, ինչով էլ առաջացնում են մյուս երկրների դժգոհությունըՀարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային Հարություն Միքայելյանը` ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետՕդի ջերմաստիճանը կբարձրանաԱրևմուտքը ոչնչացնում է ՀՀ-ում ազգային ամեն ինչ, հետո, խաղից կշտանալով, թողնելու է միայնակ. Զախարովա Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնի գործունեությունը կդադարեցվիՓաշինյանը սխալվում է․ հայերը չեն ուրանա ու չեն ների․ Արմեն ԱյվազյանԿոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Հլը թև-թև մտեք, հետևս էլ կանգնեք, տեսնեմ՝ ով ա գալու հետս մինչև վերջ, մինչև հաղթանակ. ՉախալյանՊետք է Նիկոլի հարցը լուծենք, որ պարզ էրեսով կարողանանք գնալ «Եռաբլուր»՝ մեր տղերքի մոտ. ՉախալյանԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Սամվելի գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան ԲՏԱ նախարարի տեղակալն այցելել է «Ինժեներական քաղաք»Եկել ենք՝ Նիկոլի ձեռքը բռնենք, հետո էլ ձեռնաշղթաներ հագցնենք. ակցիայի մասնակից«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերելՈստիկաններն ինձ զգուշացնում են՝ ռուպերով չխոսես, չխանգարես աշխատանքին, ձայնս դրանից էլ բարձր էՄիզող ոստիկանների պատմությունը ծանր հանցանքից շուտով կդառնա անեկդոտ, այնուհետև կմոռացվի. փաստաբանՑուցարարներին չհաջողվեց հանդիպել նախարարներին. նրանք ճողոպրել էին կառավարության շենքի ետնամուտքից (տեսանյութ)Խորը խնդիրներ եմ տեսնում պետական համակարգի կառավարման առաջնային օղակում․ Փաշինյան Կհստակեցվեն դպրոցի վարչատնտեսական կառավարչի գործառույթներըԿառավարությունը հաստատեց Դավիթ Գյուրջինյանին Բրյուսովի համալսարանի ռեկտորի պաշտոնում Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿՄի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներովՎաղը Սամվել Վարդանյանին հրավիրում են հարցաքննության․խոշտանգման գործով սայլը տեղից շարժվում է․ փաստաբանՌուս խաղաղապահների դուրսբերումն Արցախից ընդգծում է մեր տարածաշրջանում առկա բազմամակարդակ խնդիրները
Ամենադիտված