Դիմորդների ձայնը հասնելու է ՍԴ և ՄԻԵԴ դատարաններ
ОбществоՈստիկանության բաժանմունքիրց դուրս եկան Մասիս Բաբալյանը և դիմորդների շարժմանը միացած Հովհաննես Հարությունյանը, որոնց դիմորդները և նրանց ծնողները դիմավորեցին ծահափահարություններով:
«Բերման են ենթարկել, ինչպես ոստիկաներն են նշել և ոչ ճիշտ, իմ կողմից ճանապարհը փակելու համար, բայց դուք բոլորդ էլ տեսաք, որ ես չեմ փակել ոչ մի ճանապարհ: Ես երբ տեսա, թե ոնց են դիմորդ աղջիկների ձեռքերից ոստիկանները քաշքշում, նոր խառնվեցի ասեցի՝ ինչ եք անում, ինձ էլ բերման ենթարկեցին»,- պարզաբանեց դիմորդի ծնողը:
Չմոռանալաով, թե ինչի համար են հավաքվել, Մասիս Բաբալյանը ևս մեկ անգամ շեշտեց. «Մեր պայքարը արդար է, քանի որ մենք պայքարում ենք մեր երեխաների ոտնահարված սովորելու իրավունքը վերականգնելու համար, դրա համար մինչև վերջ գնալու ենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության բաժանմունքից նոր դուրս եկած դիմորդի ծնողը:
Մասիս Բաբալյանը հայտնեց նաև, որ չորեքշաբթի օրը դիմելու են դատարաններ. «Մեր բոլոր էն դիմորդները, որոնք չափահաս են, իրենք իրենց անունից են լիազորագրեր տրամադրել փաստաբանին, իսկ նրանք, որոնք անչափահաս են, ծնողներն են լիազորագրեր տվել, որպեսզի փաստաբանը համապատասխան դատական հայցը կազմի և ներկայացնի դատարաններ: Մենք դիմելու ենք Սահամանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-նշեց նա:
Ըստ Մասիս Բաբալյանի՝ ո′չ ԿԳՄՍ նախարարը, և ո′չ նախարարի տեղակալը՝ Գրիշա Թամրազյանը, չեն տիրապետում համակարգի գործառույթներին, քանի որ ԿԳՄՍ նախարարը ուղիղ եթերում դիմորդների լրիվ այլ թվեր էր ներկայացրել, իսկ Գրիշա Թամրազյանը՝ լրիվ այլ:
Դիմորդի ծնողը խոսքը եզրափակեց նրանով, որ այսօրվա համար այլ գործողություններ իրենց կողմից չի սպասվում, քանի որ երեխաները արդեն իսկ հոգնել են, սակայն խոսքը միայն այսօրվա մասին է, պայքարը շարունակվելու է: