«Գիտեմ՝ վիրավորել եմ քեզ, Քիմ, ներիր ինձ»․ Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել թվիթերյան իր հրապարակումների համար
ՀասարակությունԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Թվիթերի իր էջում ներողություն է խնդրել իր կնոջից՝ Քիմից, «շատ անձնական մանրամասներ» հրապարակելու համար։ «Ես կցանկանայի ներողություն խնդրել իմ կնոջից՝ Քիմից, որոշ անձնական երևույթներ հրապարակելու համար։ Ես նրան չեմ պաշտպանել այնպես, ինչպես ինքն է ինձ պաշտպանում: Գիտեմ, որ քեզ վիրավորել եմ, Քիմ: Խնդրում եմ, ներիր ինձ։ Շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին ես»,֊գրել է Քանյեն: