Գավառի ոստիկանները տանը կից հողամասից հայտնաբերել են կանեփի 85 թուփ՝ 10 կգ կշռով. Տանտերը 74 տարեկան է
Video
Հուլիսի 23-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշման հիման վրա, ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները խուզարկություն են կատարել Կարմիրգյուղի տներից մեկում։
Տանը կից հողամասից հայտնաբերվել է կանեփի 85 թուփ՝ 10 կգ կշռով:
74-ամյա տանտերը հայտարարել է, որ հայտնաբերվածն իրենն է:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն: