«Բորուսիան» հրաժարվել է 98 միլիոն եվրոյով «Սանչոյին» վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»․ Goal.com
СпортԴորտմունդի «Բորուսիան» մերժել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը 98 միլիոն եվրոյով ֆուտբոլիստ Յադոն Սանչոյի տրանսֆերի համար, հայտնում է Goal.com-ը՝ հղում անելով Bild թերթին: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ չէ Սանչոյի համար վճարել 50 միլիոն ֆունտից ավելի: Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը դեղին-սևերի հետ ավարտվում է 2022-ի հունիսին: Հուլիսի սկզբին «Բորուսիան» «Մանչեսթեր Յունայթեդին» վերջնագիր տվեց։ Այն է՝ եթե անգլիական ակումբը ցանկանում է ձեռք բերել Անգլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին, գործարքը պետք է ավարտվի մինչև օգոստոսի 10-ը:
Սանչոն 2019/20 մրցաշրջանում խփել է 20 գոլ և բոլոր մրցումներում «Բորուսիայի» 44 խաղում կատարել 20 գոլային փոխանցում: